Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի 35-ամյա համայնքապետ Գրիգոր Սարհատյանը երեկ` հունիսի 14-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծանր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:
Շուշան Հունանյանը նշեց, որ Սարհատյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի հրազենային վնասվածով երեկ գիշերը. նրան վիրահատել են, և հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Գիտակցություն ունի, բայց արհեստական շնչառական ապարատին է միացված, վիճակը գնահատվում է ծանր»,-ասաց նա, նշելով, որ համայնքապետի կյանքին վտանգ է սպառնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ»,-նշել էր նա:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01