ՄՆ իշխանությունները Չինաստանից պահանջում են ազատ արձակել պետական իշխանության խափանման մեղադրանքով դատապարտված մի խումբ իրավապաշտպանների: newstalk.com-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
«Անցած շաբաթ դատարանը Չինաստանում դատապարտել է հայտնի իրավապաշտպաններ Չժոու Շիֆենին, Հու Շիգենին, Չժայ Յանմինին, Գոու Հունգոյին «պետական իշխանության խափանման» քաղաքականապես մոտիվացված մեղադրանքով: Եվս 10-ից ավել ակտիվիստներ ձերբակալվել են հուլիսի սկզբին և նախնական կալանքի տակ են»,- նշել է Թրյուդոն:
Նրա խոսքով՝ «տվյալ արշավը խաթարում է Չինաստանում իրավական համակարգի զարգացումը, որը կհարգեր օրենքը»: «Մենք Չինաստանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին»,- նշել է նա:
Պետդեպի ներկայացուցիչը նաև կոչ է արել «անհապաղ վերջ տալ նրանց դեմ բոլոր գործընթացներին և տեղաշարժման ազատության ու պրոֆեսիոնալ գործունեության սահմանափակմանը»:
Անցած ուրբաթ Տյանցզին քաղաքի դատարանը իրավապաշտպան Գոու Հունգոյին պետական իշխանության խափանման փորձի համար դատապարտել է 3 տարվա ազատազրկման, դատավճռի իրագործման ժամկետը երկարաձգվել է 3 տարով: Անցած շաբաթ դատարանը Չժայ Յանմինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ դատավճռի իրագործման ժամկետի 4 տարով երկարաձգումով, իսկ Հու Շիգենին՝ 7,5 տարվա ազատազրկման:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55