Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պատգամավորներին տեղեկություն տրամադրեց օրերս ֆրանսիական դատարանի կողմից Արցախի հետ համագործակցությունը չեղյալ անելու որոշմանը:
Ըստ փոխնախարարի՝ քանի որ Ֆրանսիայում հասարակության ու քաղաքական դասի մոտ չկա պահանջ Արցախի հետ հարաբերություններն իջեցնելու կամ դրանք վերացնելու, հայկական կողմը ենթադրում է, որ դա ինչ-որ մասնավոր դեմարշ է եղել դատական համակարգի կողմից: «Եվ չեմ կարծում, որ դա հետևանք կունենա Ֆրանսիայում Արցախի ժողովրդի վերաբերյալ ընկալման վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:
«Մեր նպատակներից մեկն է, որպեսզի Ֆրանսիայի հասարակությունն իմանա, որ չճանաչված կարգավիճակը դեռ չի նշանակում, որ մի ամբողջ ժողովրդի, երկրամասի մարդասիրական, քաղաքական, քաղաքացիական օրակարգը չի կարող դառնալ ֆրանսիական ներքաղաքական օրակարգ: Համերաշխության մեսիջն է, որ կարծում եմ այստեղ խախտվել է: Իրավական թյուրըմբռնման արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ֆրանսիայի ժողովրդի քաղաքների, տեղական ընտրված մարմինների բնական ընդզվումը՝ համերաշխության շրջանակ ստեղծելու Արցախի ժողովրդի հետ, հարցականի տակ է դրվում: Սա իրավական դաշտի խնդիր չէ, կարծում եմ՝ դատարանները պետք է զերծ մնան ժողովրդական դիվանագիտությունից: Սա է մեր դեսպանատան ու հայկական կազմակերպությունների մեսիջը, որը նրանք այս օրերին տարածում են Ֆրանսիայում»,- ասաց Գրիգոր Հովհաննիսյանը:
ԱԳ փոխնախարարը հավելեց, որ հայկական դիվանագիտությունն աշխատում է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հակառակորդ երկրների միջամտությունը կանխելու ու չեզոքացնլու ուղղությամբ: Նա նշեց, որ կարծում է՝ այս դեպքից հետո ֆրանսիացներն էլ ավելի են ցանկանալու գալ Արցախ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01