«Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» խորհրդարանական լսումներն իրենց տեսակով եզակի ու տարբերվող են, ավելին՝ ընդգծում են պետության հատուկ վերաբերմունքը կինոարվեստի հանդեպ։ Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Նա նկատեց, որ Հայաստանը ոչ վաղ անցյալում ունեցել է կինոյի գլուխգործոցներ ու կինոժառանգություն, իսկ այսօր ունի երիտասարդ կինոհանրություն, որն ունի անսպառ պոտենցիալ՝ վերհանելու հայկական կինոյի անսպառ ներուժ։
«Սակայն երկար տարիներ այս ոլորտը մատնված է եղել անբարեխիղճ անտարբերության նախորդ իշխանությունների կողմից։ Անփույթ, անպատասխանատու ու ոչ արհեստավարժ գործունեության շնորհիվ վտանգվել է այս ոլորտի երկարամյա կայացումը»,- ասաց նա։
Կոստանյանը կարծում է, որ հայկական կինոարտադրությանը զարկ տալը նաև էական ազդեցություն կունենան ՀՀ տնտեսական զարգացման վրա։ Նրա գնահատմամբ՝ ՀՀ օրենքի անհրաժեշտությունը կինեմատոգրաֆիայի և կինոարդյունաբերության համատեքստում է։
«Անհրաժեշտ է կարգավորել ֆիլմարտադրության, վարձույթի, կինոցուցադրության, փառատոններին մասնակցությանը պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների շրջանակում հավաստագրերի տրամադրման և այլ ոլորտները։ Մինչ օրս ՀՀ-ում բացակայել է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտը»,- ընդգծեց ԼՀԿ խմբակցության պատգամավորը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01