Այն որ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը նշանակված է եղել պարոն Քոչարյանի կողմից, դա այսօր պարոն Քոչարյանին որևէ լծակ չի տալիս այդ դատավորի նկատմամբ: Այս մասին հայտարարեց Ռ.Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով Tert.am-ի դիտարկմանը, որ տուժող կողմը նշում է՝ Քոչարյանն է դատավորի նկատմամբ ճնշում գործադրում:
«Պետք է նայել՝ ով ունի լծակներ դատավորի նկատմամբ: Մի կողմ թողնենք մի քանի դատավորի, ում նկատմամբ ոչ մի իշխանություն չի կարողացել լծակ գործադրել՝ նախկիններն էլ չեն կարողացել, ներկաներն էլ չեն կարողանում, հաջորդներն էլ չեն կարողանալու: Հիմա վերցնենք «լսող» դատավորներին. այդ լսող դատավորները ցանկացած պահին լսում են տվյալ պահի իշխանություններին, որովհետև հենց տվյալ պահի իշխանություններն ունեն լծակներ»,- ասաց նա:
Tert.am-ի դիտարկմանը՝ շատերը Ռոբերտ Քոչարյանի՝ դատավորին արված «յախան թափ տուր» արտահայտությունը հենց ճնշման փորձ են համարում, Ալումյանն արձագանքեց. «Երբ պարոն Քոչարյանն ասաց՝ «յախան թափ տվեք, այս գործից լավ հոտ չի գալիս», դա դատավորի նկատմամբ ճնշում չէր կարող լինել: Ցանկացած մարդ կարող է ասել՝ եթե դու սխալ վարվեցիր, ես կդիմեմ օրենքին կամ կպատժվես օրենքով»:
Ըստ նրա, այդ արտահայտությունը ճնշում չէ, այլ բանավեճի մի հնարք: «Եթե անձը դա ասում է ու իրական լծակ չունի, որ այդ պահին ինքը անօրինական ձևով ճնշում գործադրի, դա իրավական բանավեճի դրսևորում է: Եթե այդ հայտարարությունը բերեք ու համեմատեք պարոն Փաշինյանի՝ վերջին մեկ շաբաթվա ասածների հետ, էլ չեմ ասում՝ նրա գործողությունները գնահատենք, ապա պարզ կլինի, թե ով հնարավորություն ունի դատավորին ճնշելու և ով է իրական քայլեր անում դատավորներին ուղղակի ահաբեկելու ուղղությամբ»,- նշեց Ալումյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01