Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում հարյուրավոր ցուցարարներ, որոնք դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը, շարունակում են արգելափակած պահել Հոնկոնգի գլխավոր փողոցները և կառավարության շենքը՝ չնայած, որ շրջանի ղեկավար Քերի Լեմը հրապարակավ ներողություն է խնդրել:
Ինչպես նշում է ria.ru-ն, անցած շաբաթ Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:
Անցած կիրակի մոտ երկու միլիոն ցուցարար, որոնք դեմ են օրինագծին, դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, ինչպես նաև ներողություն էին պահանջել վարչական շրջանի ղեկավարից: Դրանից մի քանի ժամ անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:
«Հարյուրավոր ցուցարարներ առավոտից շարունակում են արգելափակած պահել քաղաքի գլխավոր փողոցներն ու կառավարության գլխամասը: Ոստիկանությունը ցուցարարներին կոչ է անում ազատել ճանապարհներն ու հեռացնել բարիկադները»,-ասվում է ոստիկանության հայտարարությունում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Հոնկոնգի բնակիչների բազմահազարանոց բողոքի ակցիան նոր թափ է հավաքում, քաղաքի փողոցներում բարիկադներ ու մետաղական արգելապատնեշներ են հայտնվել: Օրեր առաջ ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների դեմ, վերջիններս էլ փորձել էին պաշտպանվել անձրևանոցների միջոցով՝ միևնույն ժամանակ հակակառավարական կարգախոսներ հնչեցնելով:
Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01