ՀՀ ազգային ժողովը մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից առաջարկած և գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած նախագծերը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերը օրակարգ չընդգրկվեցին հունիսի 18-ի նիստում կայացած քվեարկությամբ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը:
«Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի անդամների ներկայացման վերաբերյալ նախագիծ եմ ներկայացրել: Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ես ՀՀ վարչապետին հարցրեցի, թե նպատակահարմար գտնում է արդյոք Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչների առաջադրման հնարավորությունը, որին վարչապետը դրական պատասխանեց տվեց, առաջարկեց այդ ուղղությամբ աշխատել: Դրան հետևեց իմ նախագիծը, որով առաջարկվում է, որ վարչապետն իրավունք ունի առաջադրել 4 անդամ՝ ներառյալ նախագահին, իսկ մնացած 3 անդամին կարող են առաջադրել ընդդիմադիր խմբակցությունները: Նպատակ էր դրված, որ հանրային վստահություն տրվեր այդ կառույցին»,-ներկայացրեց Բագրատյանը:
Աննա Կարապետյանը ներկայացրեց պետա-իրավական հարցերի հանձնաժողովի բացասական եզրակացությունը: «Բացասական եզրակացությունը պայմանավորված է նախագծի թերի կարգավորումներով, մասնավորապես բացակայել են կանոնակարգ օրենքի կարգավորումները, և պարզ չէ, թե խմբակցությունն ինչպես է առաջադրելու ինքնավար մարմիններում թեկնածուներ, անդամներ, եթե ԱԺ կանոնակարգ օրենքից նման լիազորություններն ու ընթացակարգերը բացակայում են»,-ասաց Կարապետյանը:
Նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառելու հարցին կողմ քվեարկեց 43 պատգամավոր, դեմ՝ 77 , 1 պատգամավոր քվեարկեց ձեռնպահ:
Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կրկին ներկայացրեց Բագրատյանը:
Նա նշեց, որ նույն ոճով առաջարկվել է նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմի 2 անդամների առաջադրման հնարավորությունը տրվի ընդդիմադիր խմբակցություններին:
Աննա Կարապետյանը ներկայացրեց, որ այդ նախագծին բացասական եզրակացություն է տրվել նույն կոնտեքստում: Արդյունքում նախագիծը քվեարկությամբ չընդգրկվեց նիստի օրակարգ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01