«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի՝ հարցաքննության հրավիրելու ծանուցմանը պատասխանել է իր փաստաբանի միջոցով։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց պատգամավորն՝ անդրադառնալով իրեն հարցաքննության կանչելու մասին հարցին:
Նրա խոսքով՝ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, պատգամավորն իր կարծիքն ասելու համար ոչ հետապնդման, ոչ էլ պատասխանատվության կարող է ենթարկվել:
Հարցին՝ կարծում է, որ իրեն հետապնդո՞ւմ են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ Սահմանադրության հոդվածը, իսկ ինձ ծանուցագիրը ներկայացրել են, և ես հարգելով օրենքը, իմ փաստաբանի միջոցով թուղթն ուղարկվել է այնտեղ»:
Դիտարկմանը, թե դա նշանակում է, որ հարցաքննության համար Քննչական կոմիտե չի գնալո՞ւ, պատգամավորը նշեց, որ դրա կարիքը չկար, ինչ պետք է, ինքն իր փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած ուղարկել է, որում գրված է այն, ինչ ասել է հարցազրույցում, որ դա իր կարծիքն է:
Հարցին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ գրոհ է կազմակերպվել, արդյոք նա տեղյակ է, թե ով է այդ գրոհը կազմակերպել, խմբակցության ղեկավարն ասաց. «Դուք էլ ինձնից լավ կիմանաք»: Իսկ երբ լրագրողն ասաց, որ տեղյակ չէ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, որ իմանամ կասեմ: Ով ասել է, իրեն հարցրեք, ինձ ինչի՞ եք հարցնում»:
Առանց իր հետ խորհրդակցելո՞ւ է պատգամավորը նման բան ասել, լրագրողի հարցին վերջինս պատասխանեց. «Բոլոր պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն ասելու: Եթե հարց է լինում և մենք խմբակցությունում քննարկում ենք, ուրեմն ինչ որոշել է խմբակցությունը, դրա կողմնակիցն ենք: Իսկ պատգամավորները կարող են իրենց տեսակետը հայտնել»:
Լրագրողներին նաև հետաքրքրում էր՝ արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ նա պատռել է Քննչական կոմիտեի ուղարկած ծանուցագիրը, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Այսինքն, որ ծանուցագիրը ուղարկում են, պիտի դնեմ ռամկայի մեջ ու կպցնեմ պատին՞: Առանց ծանուցագիր որ գնայի, չէին ընդունի՞»:
Հարցին՝ ծանուցագիր պատռելը պատգամավորին վայե՞լ պահվածք է, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...»:
Դիտարկման՝ դա անհարգալից վերաբերմունք չէ՞, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ առաջին հերթին դա անհարգալից վերաբերմունք էր իր հանդեպ. «Նրանք Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու: Ես հարգել եմ, փաստաբանի միջոցով իմ պատասխանն ուղարկել եմ»:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետերից մեկի մեքենան և տան դուռն ու միջանցքը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դա սարքած գործ է․ «Դա շինծու, սարքած գործ է»:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01