Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը Հայաստանում տեսնում է ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք կհանգեցնեն սահմանադրական փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացների, որոնք քննարկման առարկա կդարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հիշեց, որ Գրիգորյանը հարցազրույցներում նշել է, որ Հայաստանի համար ամենահարմար կառավարման ձևը նախագահականն է: Իսայանը հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը գործող Սահմանադրությամբ, և արդյոք տեսնում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն:
«Ես ձեր խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասացի, որ Հայաստանն ունի ոչ թե այնպիսի գործընթացների անհրաժեշտություն, որոնք անհրաժեշտաբար պետք է հանգեցնեն սահմանադրական փոփոխությունների, այլ այնպիսի գործընթացի, որը պետք է քննարկման առարկա դարձնեն սահմանադրական փոփոխությունների հարցը: Ես կուզեի, որ մենք բոլորս համաձայնվեինք, որ 2015-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը ընդունվելու փաստով և ձևով բացասական ասոցիացիաներ է առաջացնում: Սահմանադրական փոփոխությունների խնդիրը պետք է լրջագույն քննարկման առարկա դառնա»,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ երբ ներկայացվի կառավարման դասական խորհրդարանական և դասական նախագահական մոդել, իր նախապատվությունը՝ որպես իրավաբան և քաղաքացի, կտա նախագահականին: Սակայն նա շեշտեց, որ չի պնդում, թե անհրաժեշտաբար Հայաստանը պետք է փոխվի նախագահական կառավարման կարգի, քանի որ դա որոշում է ժողովուրդը: «Եվ եթե մարդիկ ընտրեն այդ կառավարման մոդելը, համապատասխանաբար հաջորդ փուլում պետք է ներկայացվի կատարյալ, ավելի հղկված Սահմանադրության տեխնիկապես մաքուր տեքստը, որը պետք է ընդունվի և կիրառվի: Եթե հանրաքվեի արդյունքում հաստատված մնա այս կառավարման մոդելը, մենք կհամարենք, որ սա այլևս քննարկումից դուրս է, և ցանկացած փոփոխություն պարզապես տեխնիկական է»,-նշեց թեկնածուն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01