Շոգ ամառ, սկսվել է հրդեհների «սեզոնը»։ Ու կրկին արթնացավ Խոսրովի անտառի հրդեհներին կուլ գնացածի հիշողությունը։ Ի՞նչ է արվում, որ չկրկնվեն հրդեհները։ Panorama.am-ը հետաքրքրվեց արգելոցի փոխտնօրեն Սմբատ Ղարիբյանից, թե ամառային շրջանում հրդեհների դեպքերն ավելանում են, մասնավորապես խոտածածկ, անտառածածկ տարածքներում, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել բացառելու հրդեհի դեպքերը, կամ՝ հրդեհի դեպքում արագ արձագանքելու և մարելու համար, նախորդ հրդեհներից ի՞նչ դասեր եք քաղել։ Ս. Ղարիբյանն ասաց, որ իրենք ունեն պլանային միջոցառումներ, որոնք կատարում են ամեն տարի՝ ճանապարհների, սելավատարերի մաքրում, քարոզչական, բացատրական աշխատանքներ են իրականացնում հարակից համայնքների բնակիչների հետ։ «Այս պահին հրամանով արդեն հրդեհավտանգ ժամանակաշրջան է հայտարարված, ուժեղացված հսկողություն է տարվում տեղամասերում, ունենք հատուկ խմբեր, շուրջօրյա հերթապահություն ենք իրականացնում այն հարակից համայնքների տարածքներում, որոնց շփումը մեծ է արգելոցի հետ»,- նշեց արգելոցի փոխտնօրենը։ Նա տեղեկացրեց, որ այս տարի ավելի շատ հրդեհաշիջման սարքավորումներ ունեն, տարբեր կազմակերպությունների աջակցությամբ ձեռք են բերել նոր տեխնիկա. «Երկու հրշեջ մեքենա ենք ձեռք բերել, որոնք կահավորված են ամեն հարմարանքով։ Ունենք 60 ջրցան մեքենա։ Բոլորը ստուգվել են, կազմ-պատրաստ են, եթե պահանջ լինի, անմիջապես արձագանքեն։ Ունենք դույլեր, բահեր, խոնավ լաթեր, աշխատողներն ապահոված են անհրաժեշտ հագուստով»։ Ս. Ղարիբյանի խոսքով, հրդեհների 90 և ավելի տոկոսը տեխնածին են, բնական, անհասկանալի պատճառներից են բռնկվում, ինչպես օրինակ 2017 թվականի հրդեհի բռնկման պատճառը։ «Արբայնակներից նկարահանված կադրերը ցույց են տալիս, որ միանգամից մի քանի տեղ բռնկվում է։ Հողի մակերեսի ջերմաստիճանը բարձր էր, բարձր խոտածածկ տարածքներ էին»,- նշեց նա։ Արգելոցի փոխտնօրենի խոսքով, եթե այն ժամանակ ունենային նման մեքենաներ, ջրցաններ, հրդեհի հենց սկսման օջախից կարելի էր հանգցնել, դեմն առնել։ «Հիմա ունենք նման պարագաներ, տրանսպորտային միջոցներ։ Չորս տեղամաս ունենք, ապահովված են անհրաժեշտ բոլոր պարագներով։ Եթե նամանատիպ բան լինի, կանխելը հեշտ կլինի։ Աշխատում ենք, որ նման բան չկրկնվի»,- ասաց Ս. Ղարիբյանը։ Նա նաև վստահեցրեց, որ Խոսրովի անտառ արգելոցում 2017 թվականի հրդեհից հետո բնական վերաճի արդյունքով վնասված բուսական աշխարհը վերականագնվել է, կենդանական աշխարհի վիճակը նույնպես լավ է, կերային բազան կա, իրենց լավ են զգում։ Նա նշեց, որ հրդեհից վնասված գիհիները, որոնք շատ դանդաղ են աճում, մի քիչ ուշ, բայց կրկին կվերականգնվեն, քանի որ պետական արգելոցի կարգավիճակը թույլ չի տալիս որևէ միջամտություն՝ ծառատունկ, կենդանիների արհեստական աճ։ «Մեր նպատակն այն է, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովենք, լինի բնական վերաճ»,- ասաց Խոսրովի արգելոցի փոխտնօրեն Ս. Ղարիբյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01