«Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին: Նա հավաստիացրեց, թե կոնկրետ այդ հանդիպման մասին որևէ այլ մանրամասնությամբ տեղյակ չէ: Ա.Միրզոյանը նկատեց, որ նախկինում նման այլ զրույցներ կարծես չեն եղել. «ՌԴ դեսպանի հետ ես ինքս բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, բազմաթիվ հարցեր քննարկել, խոսել, այդ թվում՝ փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին»: Դիտարկամը, թե դրանք կարծես արդյունք չեն տվել, Ա.Միրզոյանը հակադարձեց. «Բոլորովին, չէի ասի: Ես ինքս չեմ ողջունում, ԱԳՆ են հրավիրել, զրուցել են: Հեռուն գնացող հետևություններ պետք չէ անել: Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի ՀՀ քաղաքական ներկապնակի որևէ առանձին ներկայացուցչի հետ, ո՛չ, քավ լիցի, ամենևին, բոլորը բոլորին կարող են հանդիպել, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու, որին շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ այսպիսի հանդիպում, ակնարկ կարող է դիտվել որպես միջամտություն: Ոչ թե դասական քաղաքական գործչի մասին ենք խոսում, այլ մի քիչ այլ, քան դասական քաղաքական գործիչ է, որովհետև շատ լուրջ մեղադրանք կա»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01