Հայաստանի իշխանությունները կոշտ դիրքորոշում ունեն աշխարհի բոլոր երկրների կողմից երկրի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում ՌԴ դեսպանի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն հրավիրվելը և նրա հետ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում զրույցը նշանակում է, թե գործող իշխանությունները կոշտացնում են դիրքորոշումը:
«Ոչ: Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու որևէ փորձի տեսական հնարավորություն դիտարկելու և այլնի հետ կապված: Սա շատ տեսական, նաև՝ պրակտիկ դրսևորվող դիրքորոշում է»,-ասաց Միրզոյանը: Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի դեսպանի հետ ինքը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, բազմաթիվ հարցեր ենք քննարկել: «Այդ թվում նաև խոսել ենք փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին, մենք ՝ ռուս, ռուսական կողմը՝ հայ ժողովրդի դիրքորոշումը հարգելու մասին»,-նշեց Միրզոյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի դեսպանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը՝ ԱԺ նախագահը նշեց, որ անձամբ ինքը չի ողջունում հանդիպումը: «Խոսքը նրա մասին չէ, թե որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի Հայաստանի քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի հետ, այլ նրա մասին է, որ հանդիպում է տեղի ունենում մեկի հետ, ում նկատմամբ շատ լուրջ մեղադրանք կա առաջադրված և կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ հանդիպում կարող է դիտվել իբրև միջամտություն»,-պարզաբանեց Միրզոյանը:
Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել էր, որ հանձնաժողովի նիստում ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպման շուրջ քննարկումից հետո, ինքը խոսել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44