Խորհրդարանն այսօր քննարկում է 2018թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենքով նախատեսված պահանջները ենթադրում են, որ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը պետք է իր մեջ պարունակի տեղեկատվություն օրենսդրական այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող էին ազդել բյուջեի կատարման արդյունքների վրա, պետք է լինեն փաստացի ցուցանիշների վերլուծություններ, պահուսատային ֆոնդի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ։
«Ներկայացված փաստաթուղթը մեծածավալ է: Գաղտնիք չէ, որ հիմնական ենթադրությունը, որը հանգեցնում է տնտեսության վերաբերյալ կանխատեսման, կանխորոշվում է բյուջեի եկամուտների ցուցանիշները: Մոդելները, որոնք կիրառվում են ցուցանիշների կանխատեսման համար, իրենց մեջ կարող են պարունակել ռիսկեր: Սրանք բնականոն վիճակում կանխատեսելի ռիսկեր են, բայց կա նաև մեկ այլ խումբ: Հարկ է նշել, որ պետական պարտքից կախված՝ հարկաբյուջետային կանոններն այլևս չեն կիրառվելու, կիրառվելու է ժամանակակից մոտեցումներով կանոն»,- մանրամասնեց Ա. Ջանջուղազյանը:
Նախարարը հայտնեց, որ արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ. «Լա՞վ է սա, թե վա՞տ... կանխատեսված էր 4,5 տոկոս տնտեսական աճ: Կանխատեսումներն իրականացնելիս ենթադրվում էր, որ տնտեսական աճը կլինի 2,5 տոկոսից 5 տոկոսի շրջանում: Համաշխարհային տնտեսության աճը եղել է 3,6 տոկոս, ԵՄ երկրները աճել են 2,1 տոկոսով, ԵԱՏՄ երկրները՝ 2,5 տոկոսով»։
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44