ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ պարզաբանում է տարածել, որտեղ ասված է. «Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից: 2019թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտումներ (այդ թվում` 2-րդ դեպքով 305 հատ, 3-րդ դեպքով` 40 հատ), և տվյալ ընկերությունը հանդիսանում է տուգանված ընկերություններից մեկը: «Ժամանակ» օրաթերթը որևէ անդրադարձ չկատարելով ընկերության կողմից քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստական այս կարևոր հանգամանքին՝ փորձ է կատարում խնդիրը տեղափոխել այլ հարթություն՝ նման հոդվածներով կարծես խրախուսելով ՀԴՄ կտրոններ չտրամադրելուն: Ինչ վերաբերում է գրառմանը, որ «դրա փոխարեն, պետք է շարունակել գործել հին Հայաստանի կանոններով`ամսական մուծվել հարկայինին և հանգիստ աշխատել», ապա կարծում ենք, որ օրաթերթի կողմից նման տեղեկատվությունը տարածելը պետք է ունենա հիմնավորումներ, հակառակ պարագայում՝ դա առնվազն կարող է գնահատվել ապատեղեկատվության տարածում և հերյուրանք: Միաժամանակ, առաջարկում ենք լրատվամիջոցին նման փաստերի առկայության պարագայում անմիջապես հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01