Հունիսի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի հետ (Terens-Nikolaos Quick): ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով միմյանց՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը եւ Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալը գերազանց գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը՝ կարեւորելով երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում եւս արդյունավետ համագործակցության ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծեցին ս.թ. հունիսի 4-ին կայացած Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափով առաջին եռակողմ նախարարական հանդիպման արդյունքները՝ նշելով, որ այն նոր՝ ավելի բարձր մակարդակի համագործակցության հնարավորություններ է ընձեռում մասնակից երկրների համար: Վահագն Մելիքյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարար Քուիքին՝ որպես Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության առաջամարտիկի, ով կանգնած է սփյուռքի բնագավառում դրա ձեւավորման ակունքներում: Անդրադարձ կատարվեց այդ ոլորտում երեք բարեկամ երկրների համագործակցության ձեւաչափի վերականգնման եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպման կազմակերպման հարցերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Նույն օրը տեղի ունեցավ Վահագն Մելիքյանի հանդիպումը Հունաստանի ԱԳՆ անձնակազմի, վարչարարության կազմակերպման եւ ֆինանսական կառավարման գլխավոր տնօրինության ղեկավար, դեսպան Դիոնիսսիոս Զոիսի (Dyonissios Zois) հետ: Կողմերն անդրադարձան փորձի փոխանակման եւ արդյունավետ կառավարման բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերին: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում ունեցավ նաեւ Հունաստանի ԱԳՆ տնտեսական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար, դեսպան Կոնստանտինա Աթանասիադուի (Konstantina Athanasiadou) հետ: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-հունական քաղաքական համագործակցության բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի խորացման համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլերով եւ կոնկրետ ծրագրերով նպաստել ոլորտային համագործակցության զարգացմանը: Ընդգծվեց նաեւ տնտեսական, արդյունաբերական եւ տեխնոլոգիական համագործակցության հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների եւ դրա հերթական՝ 6-րդ նիստի կազմակերպման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55