ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին Երևանում կայացած հանդիպմանը ձեռք են բերել հունիսի 20-ին մասնագիտական քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվում է ՀՀ փաստաբանների պալատում:
Պատվիրակության կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի նախագահի տեղակալ Ջաֆար Քուշան և ԻԻՀ փաստաբանների պալատի իրավական աջակցության վարչության պետ Հոսեյն Մոհամադը: Պատվիրակության հետ Փաստաբանների պալատ է այցելել ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն Սեյեդ Քազեմ Սաջջադը:
Հունիսի 19-ին հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում հայ և իրանցի գործընկերները միմյանց ներկայացրել են իրենց կառույցները:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է. «Հուսով եմ մեր շփումները կնպաստեն փորձի փոխանակմանը: Փաստաբանի գործն, անկախ ազգությունից և պետության տարածքներից, միևնույնն է: Մենք կոչված ենք մարդկանց իրավունքները պաշտպանել, իսկ պետությունն էլ մեզ համար պայմաններ է ստեղծում, որպեսզի այդ գործունեությունն իրակացնենք: Չնայած որ շատ հաճախ հենց պետական մարմիններից ենք պաշտպանում քաղաքացիներին»:
Իրանի դեսպանը իր պատասխան խոսքում հայտնել է. «Այս այցը շատ կարևոր էր մեզ համար և ես էլ, առիթը պատեհ համարելով, մեր պատվիրակության հետ ցանկացա այցելել ձեզ: Վստահ եմ՝ մեր համագործակցության սկիզբը մեր երկու երկրների ժողովուրդների համար շատ մեծ դեր է ունենալու»:
Իրանի փաստաբանների պալատի նախագահը ողջույնի իր խոսքում նշել է, որ ինքը իր տանն է գտնվում, որովհետև ցանկացած երկրում, որտեղ էլ որ լինի փաստաբանն, այդ երկրի փաստաբաննների պալատ այցելելով, գտնվում է իր տանը:
Իրանի փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ փաստաբանությունը Իրանում ունի 111 տարվա պատմություն: 1953 թվականից Իրանի փաստաբանների պալատը աշխատում է ազատ և կախվածություն չունի ոչ մեկից:
Իսա Ամինիի խոսքով՝ Իրանի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը հավասարեցված է գլխավոր դատախազի պաշտոնին:
Երկու կողմերն ընդհանուր դրույթներով ներկայացրել են իրենց կառույցները։ Ավարտին իրանցի գործընկերները շրջայց են կատարել ՀՀ փաստաբանների պալատի շենքում:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01