Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: «Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ: Եվ ես կարևոր եմ համարում, որ այսօր այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի Արդարադատության համակարգի բարեփոխումները: Ոչ մի գաղտնիք չկա, մենք այս առումով գտնվում ենք շատ վճռական և իրադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում: Այդ առումով, շատ կարևոր է, որ Արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արդարադատության նախկին նախարար պարոն Զեյնալյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Պարոն Զեյնալյանը Հայաստանում չէ և այդ է պատճառը, որ այսօր այստեղ ներկա չէ: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կլինի: Ըստ էության, դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին այսօր քիչ անց առիթ կունենամ խոսելու Ազգային ժողովում: Չեմ ցանկանում այստեղ շատ մանրամասնել, որովհետև այդ թեմայով տարբեր առիթներով, ձևաչափերով բազմիցս ենք խոսել: Պարոն Բադասյան, ինձ համար շատ կարևոր է նաև, որ պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի և համոզված եմ, որ Դուք ի վիճակի եք նման մթնոլորտ ստեղծել, որպեսզի Արդարադատության նախարարությանը և ընդհանրապես համակարգին մոտիվացնեք պոզիտիվ, կրեատիվ և ինովացիոն ոճի աշխատանքի: Այս առումով Ձեզ և նախարարության բոլոր աշխատակիցներին, մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություններ, որովհետև այս գործընթացի նշանակությունը դժվար է գերագնահատել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Մանավանդ պարոն Զեյնալյանի նման պրոֆեսիոնալից հետո բավականին բարդ աշխատանք է սպասվում նախարարությունը ղեկավարելու հարցում: Վստահ եմ, որ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ միասին կկարողանանք արդարացնել Ձեր սպասելիքները: Կարծում եմ, որ այս փուլում էական է բոլոր ռազմավարական միջոցառումները, մասնավորապես հակակոռուպցիոն ծրագիրը, որը շրջանառության մեջ է գտնվում, կազմել այնպես, որպեսզի հանրությունը հստակ ակնկալիքներ ունենա յուրաքանչյուր գործողության մասով վերջնաժամկետի, ակնկալվող արդյունքի շուրջ: Վստահ եմ, որ մենք մեր բոլոր ռազմավարական փաստաթղթերն այսուհետ այնպես կկազմենք ու այնպես կաշխատենք, որպեսզի հստակ լինի, թե երբ ինչն է պատրաստ լինելու և որ ոլորտում մենք ինչ խնդիրներ ունենք ու ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումները: Ինչպես պարոն վարչապետը նշեց, տրամադրված եմ պոզտիտվ աշխատել բոլորի հետ՝ մեր նպատակների իրականացման համար»:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01