Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները պահանջել են խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի (ՈւՄԱ) նախագահ Սերգեյ Գավրիլովը Թբիլիսիում բացել է նստաշրջանը՝ զբաղեցնելով օրենսդիր մարմնի նախագահի աթոռը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Թբիլիսիում ընթանում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր նստաշրջանը, որին մասնակցում են Ռուսաստանից ժամանած պատվիրակներ՝ Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի նախագահ Սերգել Գավրիլովի գլխավորությամբ: ՈւՄԱ-ի առավոտյան նստաշրջանը հունիսի 20-ին կայացել է խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճում: Գավրիլովը բացել է նստաշրջանը՝ զբաղեցնելով Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը: Դա առաջացրել է «Միասնական ազգային շարժումից» եւ «Եվրոպական Վրաստանից» ներկա գտնվող ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը: Ընդդիմադիրները լքել են դահլիճը, նիստն ընդհատվել է: Մելիան լրագրողներին հայտարարել է, որ «Կոբախիձեն պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար եւ պետք Է անհապաղ նրա պաշտոնազրկման գործընթաց սկսվի: Նրա կոչին միանում են ընդդիմադիր մյուս կուսակցությունների անդամները: Զուգահեռաբար Թբիլիսիում հանրահավաք Է անցկացվում մի քանի հարյուր ակտիվիստների մասնակցությամբ, որոնք պահանջում են, որ ռուս պատվիրակներն անհապաղ հեռանան երկրից: Հանրահավաքի մասնակիցները փակել են Ռուսթավելի կենտրոնական պողոտան, նրանք պարզել են ազգային դրոշներ եւ հակառուսական կարգախոսներ են վանկարկում: Վրացի ընդդիմադիրների դիրքորոշումը հատուկ հայտարարությամբ պաշտպանել է երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01