«Այնպես չէ, որ բողոքի քննարկում տեղի չունեցավ։ Մենք ներկայացրել ենք մեր բողոքները, պաշտպանության կողմից առանձին ներկայացուցիչներ հանդես են եկել դրա վերաբերյալ պատասխաններով»,- Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի քննության ավարտից հետո լրագրողներին ասաց Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե՝« ձեզ համար անսպասելի՞ էր, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, սակայն, ըստ էության, բողոքի քննություն չկայացավ»։
Հիշեցնենք, որ այսօր նիստի ժամանակ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը անսպասելի հայտարարեց, որ ավարտվում է բողոքի դատական ստուգումն ու դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտեր կայացնելու, մինչդեռ Ռ. Քոչարյանի պաշտպանները հանդես չեն եկել ելույթով մեղադրող և տուժող կողմերի բողոքների վերաբերյալ։
Դատախազի խոսքով, դատարանը պաշտպանության կողմի կոնկրետ վարքագծից որոշակի հետևություն անելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ։
Հարցին, թե համամի՞տ եք դատավորի այն դիրքորոշմանը հետ, որ պաշտպանության կողմը դատավարությունը ձգձգելու միտում ունի, դատախազ Բաղդասարյանն ասաց. «Մենք այդ կապակցությամբ մի քանի անգամ հայտարարությամբ ենք հանդես եկել նախորդ դատական նիստերին։ Այո, այդպիսի վարքագիծ ակնհայտ է եղել։ Հայաստանի գլխավոր դատախազն էլ հայտարարեց, մեղադրանքի կողմն էլ տարբեր առթիներով հայտարարել ենք, որ նման միտումներ կան»։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ եթե դատարանը մերժի ձեր՝ Ռ. Քոչարյանին նորից կալանավորելու միջնորդությունը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը, Գ. Բաղդասարյանն ասաց. «Համապատասխան դատավարական ընթացքով դրա բողոքարկումը։ Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բողոքարկվում են Վճռաբեկ դատարանում։ Դատական ակտը բողոքարկելու վերաբերյալ վերջնական դիրքրոշում կարելի է հայտնել այդ դատական ակտին ծանոթանալուց հետո։ Չգիտենք՝ ինչ դատական ակտ է կայացվելու ինչ պատճառաբանություններով։ Մենք Վերաքննիչ դատարան ներկայացրել ենք փաստարկներ, և եթե դրանք չընդունվեն և մեզ որևէ մեկը հակառակը չհամոզի, միանշանակ բողոքարկվելու է»։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները։ Դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01