2013 թվականից Հայաստանից մետաղի ջարդոն արտահանելու համար սահմանվել է տուրք՝ սև մետաղի ջարդոնի համար 80.000 և գունավոր մետաղի համար 100.000 դրամ։ Օրենքի ընդունման արդյունքում կատարվել են հարյուրավոր միլիոնների ներդրումներ, ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր, կառուցվել են գործարաններ և ոլորտն սկսել է զարգանալ։ Հայաստանում վերամշակված յուրաքանչյուր մեկ տոննա սև մետաղի ջարդոնից միջին հաշվարկով հավաքագրվում է 70-80 հազար դրամ հարկ (ԱԱՀ, եկամտահարկ, շահույթահարկ)։
Հիմա հայտնվել են կազմակերպություններ, որոնք առանց տուրք վճարելու, շրջանցելով օրենքը և փաստացի պետական բյուջեի հաշվին կատարում են գործունեություն, որը վնաս է պատճառում պետությանը։ Նմանատիպ տուրք է սահմանված նաև Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում և դա այդ երկրներում նպաստում է արտադրության զարգացմանը՝ բացվում են աշխատատեղեր, վճարվում են հարկեր… Իսկ մեր երկրից այսօր սկսել են հումք արտահանվել։ Խոսում ենք ներառական տնտեսության մասին, այնինչ ուզում ենք միայն հումքի վաճառքով զբաղվել։ Փոխարենը ներկրվում է պատրաստի արտադրանք՝ այդպիսով ավելացված արժեքի բարիքները թողնելով այլ պետության։
Հայտնի է, որ մետաղաձուլությունն ամենաբարդ և էներգատար ոլորտներից է, և այս ոլորտի հաջողությունները նշանակում են հեռանկարում ունենալ փամփուշտ կամ արկեր արտադրելու հնարավորություն։
Ինչո՞ւ պետք է մեր երկիրը դիտարկվի միայն հումքի պահեստ, վաճառի միայն հումք և չլինի արտադրություն, չլինի ավելացված արժեք։ Թերևս հարցի պատասխանն ակնհայտ է՝ դա ամենահեշտ տարբերակն է։ Այստեղ պետք չեն ջանքեր և գործարաններ, այստեղ մեծ խելք պետք չէ։ Իսկ ո՞վ է ուզում, որ մեր երկիրն ունենա հզոր տնտեսություն։ Ինչպե՞ս կարելի է ներդրումներ ակնկալել, երբ մի «թավշյա» օր, օրենքի հմուտ շրջանցմամբ հումքի վաճառքն սկսել է չհարկվել։
Այս ոլորտում թերևս անենամեծ հաջողություններն արձանագրել է 2018թ. Հրազդանում գրանցված «ՔԱՊ» ՓԲԸ-ն, որ մաքսատանն այս հապավումը զավեշտով անվանում են «քայլ արա պրոդակշն»։ Այսինքն, մի խումբ մարդիկ, օգտվելով իրենց «քայլելու» հանգամանքից, փորձում են կաթվածահար անել արտադրությանը խթանող կառավարության նախագծերը՝ ելնելով իրենց նեղ անձնական շահերից և վտանգելով ներդրումային հեռանկարները։
Խ․Անտոնյան
Սկզբնաղբյուրը՝ կայքում:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01