Պետական գույքի մասնավորեցումից 2018-ին ստացված միջոցները կազմել են 213 մլն 299 հազար դրամ, որից պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166 մլն 671 հազար դրամ, մի մասն էլ՝ համայնքային բյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության կողմից ներկայացված պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի կատարման 2018-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«2018-ի օրացույցային տարվա ընթացքում ուղղակի ձևով մասնավորեցվել է 3 օբյեկտ՝ Գեոէկոնոմիկա ՓԲԸ, Դիլիջան մանկական հակատուբերկուլյոզային ՓԲԸ, Տաշիրի կինոցանցի գույք: Աճուրդով մասնավորեցվել են երկու օբյեկտ՝ Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա ՓԲԸ-ն, «Երառսպասարկում» ՓԲԸ: Մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213 մլն 299 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166 մլն 671 հազար դրամ, 46 մլն 558 հազար դրամ փոխանցվել է համայնքային բյուջեներ»,-ներկայացրեց Պապիկյանը:
Հաշվետվությունում արտացոլված են նաև մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի կողմից ստանձնած պարտավորությունները և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը: 2018-ի ընթացքում պայմանագրային, այդ թվում ներդրումային պարտավորությունները ստանձնել է 8 գնորդ, որոնցից 3 գնորդի կողմից նախատեսված ներդրումային, սոցիալական երաշխիքները և 1 գնորդի կողմից ստանձնված պորտֆելի պահպանման պարտավորությունները չեն կատարվել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01