Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ: Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու քաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար կապերի ընդլայնումը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման լայն հնարավորություններ ունի: Ալեքսանդր Բեգլովը հեռանկարային ուղղություններից է համարել, մասնավորապես, համագործակցությունը առողջապահության և դեղագործության ոլորտներում, նաև նշել է, որ քաղաքը մտադիր է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը Հայաստանից դեպի Սանկտ Պետերբուրգի առևտրային ցանցեր:
Կարևորելով Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը գործընկերային հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հարցում՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերը նոր լիցք կհաղորդեն երկկողմանի հարաբերություններին: Հայկ Մարությանը նախանշել է այն ուղղությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Հայաստանի մայրաքաղաքը, մասնավորապես, մտադիր է ուսումնասիրել Պետերբուրգի փորձը հասարակական տրանսպորտի և աղբահանության ոլորտներում:
***
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ հանդիպմանը կարևորվել է համագործակցության հաստատումը թանգարանների զարգացման ու հանրահռչակման հարցում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում հազարամյակների պատմություն ունեցող Կարմիր Բլուր հնավայրը շինարարական աղբից մաքրելու և զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար: Պատմամշակութային տարածքի պահպանման ու պատշաճ ներկայացման հարցում Երևանի քաղաքապետը հայցել է պետերբուրգյան գործընկերների աջակցությունը:
Երևանյան պատվիրակության անդամները շրջել են Էրմիտաժի ցուցասրահներում: Աշխարհահռչակ թանգարանում պահպանվում է մշակութային արժեք ներկայացնող ավելի քան երեք միլիոն նմուշ: Թանգարանի հարուստ հավաքածուն համալրել են նաև ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշները: Էրմիտաժի հայկական մշակույթի մշտական սրահում ևս ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ:
***
Երևանն ու Սանկտ Պետերբուրգը կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Երևանի քաղաքապետի պատվիրակության կազմում ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելած ավագանու «Բարգավաճ Հայստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամները հանդիպում են ունեցել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնում` քաղաքային դումայում: Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:
***
Օրվա ավարտին ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 20-21-ը անցկացվող Երևանի օրերի շրջանակում կայացել է Երևանի օրերի գալա-համերգը: «Կապելլա» համերգասրահում հանդիսատեսին իրենց կատարումներով ողջունել են Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խմբի անդամները: Համերգի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երաժշտության հիման վրա մշակված, ռոքի և փորձարարական երաժշտության հետ համադրված ստեղծագործություններ:
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44