Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում բանակցային գործընթացքում առաջընթաց չարձանագրվեց, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Ապրիլի 15-ի Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ակնկալվում էր, որ կողմերը պետք է առաջ շարժվեն հումանիտար ոլորտում համաձայնեցված քայլերը կյանքի կոչելու ուղղությամբ: Սակայն, հետագա սրացումը սահմաններին և կողմերի հայտարարություններն արդեն իսկ ցույց էին տալիս, որ խոսակցություններն, այսպես կոչված, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտի մասին խիստ չափազանցված են: Արդյունքում, հանդիպումը որևէ առաջընթաց չարձանագրեց», - նշեց Աննա Կարապետյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ն, լինելով ընդունող կողմ, հանդիպմանը ներկայացված է եղել միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահի մակարդակով
«Հանդիպումից առաջ արդեն իսկ մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցելու հանդիպմանը, իսկ Փարիզում և Մոսկվայում արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անձամբ էին ներգրավվել միջնորդական գործընթացին: Ավելին, նա նույնիսկ չհանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ պատվիրակելով դա Ֆիլիպ Ռիքերին և թողնելով Ջոն Բոլթոնին», - նշեց նա:
Միաժամանակ, փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հումանիտար և անվտանգային հարցերին զուգահեռ միջնորդները փորձում են գործընթացը բովանդակային հարթություն տեղափոխել: Կողմերը կարծիքներ են փոխանակել կարգավորման հարցերի շուրջ, միջնորդները կոչ են արել մթնոլորտ ստեղծել բովանդակային հարցերի քննարկմանն անցնելու համար:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենի գնահատմամբ, ուշադրության են արժանի նաև վստահության միջոցառումների վերաբերյալ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները:
«Հայաստանի ԱԳՆ վերջին հայտարարությունները հուշում էին, որ հայկական կողմը ջանքեր է գործադրելու կրկին օրակարգ բերելու Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները՝ ելնելով նրանից, որ Դուշանբեի բանավոր պայմանավորվածություններն այլևս լիարժեք չեն գործում: Սակայն հայտարարության մեջ դրանք չէին հիշատակվում», - ասաց նա:
Հայտարարության մեջ տեղ է գտել ձևակերպումը սահմաններին ինժեներա-շինարարական աշխատանքներ չկատարելու վերաբերյալ, սակայն այն արդեն իսկ ժամանակավրեպ է, կարծում է Կարապետյանը, «քանի որ Ադրբեջանն արդեն իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ հսկայական աշխատանք է արել»:
Կարապետյանը նշեց, որ գործընթացը կրկին ճեղքում չի արձանագրում, քանի որ Ադրբեջանն այլևս չի ցանկանում կեղծ կառուցողականություն ցուցաբերել և թեկուզ արտաքուստ խաղալ ի օգուտ դրական դինամիկայի, իսկ Հայաստանի իշխանությունների մոտեցումները շարունակում են ոչ հստակ մնալ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01