Հունիսի 20-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության` Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարիամ Զադոյանը հանդիպել են Լատվիայի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոյի (ԿՆԱԲ-KNAB) Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման դեպարտամենտի ղեկավար Ռինարս Ռեյնիքսի, Բյուրոյի հակակոռուպցիոն կրթության ներկայացուցիչ Դեյվիս Սիրմայսի և հակակոռուպցիոն ռազմավարական վերլուծության դեպարտամենտի համակարգողի հետ։ Այս մասին հայտնում են Իրավաբանների հայկական ասոցիացիայից։
Այցի շրջանակներում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչներին ներկայացվել են Լատվայի Կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման բյուրոյի երեք ուղղությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեություն, հակակոռուպցիոն կանխարգելում և հակակոռուպցիոն կրթություն, ինչպես նաև երկրում կոռուպցիայի դեմ պայքարի այլ գործոններ։
Հատկանշական է, որ ոչ շատ վաղ անցյալում Բյուրոյում տեղի է ունեցել վերակազմավորում, որի արդյունքում Բյուրոն՝ իր գործունեության երեք ուղղություններին ավելացրել է նաև մեկը․ հակակոռուպցիոն ռազմավարական վերլուծությունը և այդ նպատակով իր կազմում ստեղծել է Ռազմավարությունների մշակման դեպարտամենտ (Department of Strategy)։ Հիշյալ դեպարտամենտը ունի չորս ենթաբաժին, որոնք իրականացնում են ռազմավարական վերլուծություն, քաղաքականությունների մշակում, տեղեկությունների հավաքագրում և վերլուծություն, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցություն։
Կոալիցիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև Բյուրոյի անկախության ապահովման օրենսդրական երաշխիքների մասին, ի պատասխան որի պարոն Ռեյնիքսը հայտնել է, որ չնայած այն հանգամանքին, որ Բյուրոն գտնվում է Վարչապետի հսկողության ներքո, այդուհանդերձ Վարչապետի լիազորությունները շատ սահմանափակ են և դրանք հիմնականում ընդգրկում են Բյուրոյի կառուցվածքին ուղղված որոշ լիազորություններ։ Ավելին, հենց անկախության բարձր երաշխիքների ապահովման նպատակով, Բյուրոյի ղեկավարին ընտրում է Լատվիայի խորհրդարանը։ Եվ այս տեսանկյունից, թերևս, ուշագրավ է այն, որ Բյուրոյի գործող ղեկավարին ընտրել է Խորհրդարանը՝ 0 դեմ ձայնով։ Այսինքն, Բյուրոյի ղեկավարը կոնսենսուսի հիման վրա է ընտրվել։
Առանձնակի ուշադրության են արժանի նաև Բյուրոյի կողմից իրականացվող այն աշխատանքները, որոնք ուղղված կուսակցությունների ֆինանսավորմանը և դրանց գործունեության թափանցիկության ապահովմանը, վեթինգի իրականացմանը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից նվիրատվությունների և փոխառությունների սահմանափակումներին։Ծ
Ամփոփելով՝ Բյուրոյի ներկայացուցիչները նշել են, որ հանրությունը ինքը պետք է որոշի իր երկրին հարմար հակակոռուպցիոն մարմնի մոդելը՝ նկատի ունենալով ներքին առանձնահատկությունները, փորձն ու համատեքստը։ Սակայն, կարևոր է, որ հակակոռուպցիոն մարմինը լինի միասնական, տիրապետի իր գործունեության համար կարևոր տեղեկությունների և կախված չլինի որևէ ազդեցությունից կամ իրավական սահմանափակումներից, որը կարող է կասկածի տակ դնել մարմնի անկախությունը, կոռուպցիայի դեմ պայքարի միասնականությունը և արդյունավետ գործունեությունը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության ներկայացուցիչները ևս ներկայացրել են Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, այդ թվում կոալիցիայի հետևողականությունն ու ջանքերը Հայաստանում մեկ ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մասնագիտական մարմին ստեղծելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01