Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանն առ այն, որ «ռուս զբոսաշրջիկները պետք է Վրաստան գան, քանի որ սիրում են այդ երկիրը»:
«Զբոսաշրջիկները պետք է Վրաստան գան, քանի որ սիրում են այս երկիրը, իսկ քաղաքական գործիչները պետք է լուծեն խնդիրները, որոնք ընկած են տեղի ունեցած դեպքերի հիմքում»,- ասել էր Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում:
Զախարովայի կարծիքով՝ նախագահի հայտարարությունը հաշվիչի միջոցով հաշվարկված քաղաքական և տնտեսական քայլ է: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին առանձնապես դուր չի եկել Զուրաբիշվիլիի «ռուս զբոսաշրջիկները պետք է գան» ձևակերպումը: «Հենց այդպես հա՞, պե՞տք է: Շերի (նկատի ունի Վրաստանի նախագահին-tert.am), անձամբ Ձե՞զ են պարտական»,-գրել է Զախարովան՝ Զուրաբիշվիլիին խորհուրդ տալով այժմ ավելի շատ ջանք գործադրել ոչ թե հանուն ռուս զբոսաշրջիկների, որոնք գնալու տեղ ունեն, այնլ հանուն այն ժողովրդի, որն իրեն ընտրել է այդ պաշտոնում: «Ասեմ, որ եթե ռուս զբոսաշրջիկներն ինչ-որ բան պարտավոր են, ապա դա ոչ միայն ապահով զգալն է, այլև այն, որ իրենց ընդունում են ամենաթանկագին հյուրերի պես և որ նրանք եկել են հանգաստանալու և ոչ թե ներքաղաքական խմորումների մասին կարդալու ու Վրաստանի զբոսաշրջության նախարարության խորհրդով «Թբիլիսում մարդկանց խոշոր կուտակումներից» խուսափելու»,- գրել է Զախարովան: Նա նկատել է, որ Վրաստանում հանգստի դիմաց ռուս զբոսաշրջիկները գումար են վճարում, ուստի՝ պետք են այնտեղ իրենց լավ զգան: «Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես»,-«Կնքահայրը» ֆիլմից հայտնի արտահայտությամբ իր գրառումն ավարտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Զուրաբիշվիլին վստահ է, որ քաղաքական խնդիրները չպետք է վատ անդրադառնան Ռուսաստանից դեպի Վրաստան զբոսաշրջիկների հոսքի վրա: «Զբոսաշրջիկները պետք է Վրաստան գան, քանի որ սիրում են այս երկիրը, իսկ քաղաքական գործիչները պետք է լուծեն խնդիրները, որոնք ընկած են տեղի ունեցած դեպքերի հիմքում»,- ասել է Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ Զուրաբիշվիլին նկատել է, որ վրացի ժողովրդի արձագանքը միանգամայն բնական է, սակայն այժմ հանգստանալու ժամանակն է: Նա նաև նախազգուշացրել է, որ ներկայում Վրաստանում փորձ է արվում, խաղալով ժողովրդի զգացմունքներիր վրա, ապակայունացնել իրավիճակը: Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին: Հիշեցնենք, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վերահաժողովի նիստի շուրջ ծագած սանդալի ֆոնին: Վրացիներին զայրացրել էր այն փաստը, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նիստը նախագահող պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով: Ռուսական պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը: ՌԴ իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել մինչ հուլիսի 8-ը լքել Վրաստանը, սակայն եթե դա տեղի չունենա, ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով: Հայտնի է, որ լարված իրավիճակի ֆոնին ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար հետ են վերադարձնում դեպի Վրաստան տոմսերը
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01