Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մոտ մեկ ամիս առաջ ասել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ծրագրի համար նախատեսված 16 մլն դոլարը կա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Հայաստանում ԵՄ դեսպանը Ֆրանսիայի դեսպանատանն ինձ ասաց, որ անհրաժեշտ 16 մլն եվրո և ավելի գումարը կա, ինչի մասին ինքը տեղեկացրել է ՀՀ կառավարության ներկայացուցչին: 4+4+4 ֆորմատով քննարկումների ժամանակ կնքվեց համաձայնագիր, որի իրականացումը կբարձրացնի ընտրական համակարգի վերաբերյալ հանրության վստահությունը: Իշխանությունը հայտնեց, որ անհրաժեշտ փոփոխությունները կարվեն, եթե լինի անհրաժեշտ գումարը»,-ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ հանձնաժողովն արդեն վաղուց պետք է սկսած լիներ համապատասխան աշխատանքները և իրականացներ 4+4+4 ձևաչափով քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Հարց է առաջանում, թե ինչո՞ւ իշխանությունը, Դավիթ Հարությունյանը չեն նախաձեռնում ընտրական օրենսգրքի փոփոխությունների ծրագրի իրականացումը, որ հետո ասեն` ժամանակ չկա, արդեն ուշ է: Հարց եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ փոփոխությունները կարվեն, եթե գումարը լինի: Գումարը կա»,-նկատեց Զոհրաբյանը:
Նշենք, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների իրականացումը 16 մլն դոլար կպահանջի: Եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցներն առկա են տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, ապա այս նախագիծը համարվում է չեղյալ:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44