Օգոստոսի 10-ին Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Ծրագրում ընդգրկված են մնջախաղի ներկայացումներ, կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներ, պարային ներկայացումներ:
«Օգոստոսի 10-15-ն անցկացվող փառատոնին կմասնակցեն թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Ֆրանսիայից: Մեր հանրապետությունից փառատոնում ընդգրկված են Երևանի մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիան՝ «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ: Ներկայացվելու են նաև էթնիկ պարեր, բրեյք-դանս: Այդ օրերին գործելու է Երևան-Ծաղկաձոր-Երևան անվճար երթուղին, և մայրաքաղաքի բնակիչները ևս հնարավորություն կունենան մասնակցելու փառատոնին՝ դիտելու զանազան ներկայացումներ»,- նշվում է մամլո հաղորդագրության մեջ:
Ի դեպ, ավտոբուսները Երևանից Ծաղկաձոր են մեկնելու Մատենադարանի հարակից տարածքից ժամը 14:00-ին, իսկ Ծաղկաձորից Երևան են վերադառնալու 23:00-ին: Ասուլիսին մասնակցում էին Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը, Ծաղկաձոր քաղաքի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, դերասան Վահրամ Զարյանը՝ Ֆրանսիա, Ջոն Ջեյքոբսը՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
«Ինչպես յուրաքանչյուր հաջողված գործ, որի հիմքում անկեղծությունն ու նվիրվածությունն է, այս փառատոնը տարեցտարի զարգացում է ապրում: Յուրաքանչյուր տարի ավելանում են փառատոնի աջակիցներն ու ընկերները: Այս տարվա ձեռքբերումները, նախորդ տարիների համեմատ, այն է, որ ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ փառատոնն այսուհետ ամենամյա է լինելու, փառատոնին զուգահեռ՝ տեղի է ունենալու կոնֆերանս, որտեղ կքննարկվեն արվեստի այս ուղղության մեջ առկա խնդիրները, ինչպես նաև՝ «Մենք» թատրոն-ստուդիայի մասնակցությունը փառատոնին: Այս տարի ավելացել է նաև Դիլիջան քաղաքը՝ որպես փառատոնի անցկացման վայր: Եվ փոքրիկ հավելում ևս՝ այս տարի մշակույթի նախարարության կողմից հատկացվող աջակցությունը փառատոնին կրկնապատկվել է»,- նշեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
«Հույս ունենք, որ եկող տարի այն կեռապատկվի,- ի պատասխան՝ նշեց Ժ. Դադասյանն ու ավելացրեց,- Մենք առաջարկ ենք ստացել Արցախի մշակույթի նախարարից, որպեսզի Ստեփանակերտում բացվի մնջախաղի ստուդիա: Մենք որոշեցինք համատեղ փոքրիկ ստուդիա բացել Ստեփանակերտում: Սեպտեմբերից արդեն մեր մասնագետները կդասավանդեն այնտեղ: Այդ ստուդիայում կլինեն և՛ խոսող երեխաներ, և՛ խուլ երեխաներ»: «Լինելով Մարսել Մարսոյի վերջին աշակերտը, այնուամենայնիվ միշտ փորձել եմ ներկայացնել հայկական մշակույթը: Արդեն երկրորդ անգամն է, որ մասնակցում եմ Մնջախաղի միջազգային փառատոնին: Բացարձակ ինձ հյուրի կարգավիճակով չեմ զգում Հայաստանում, քանի որ Ֆրանսիա եմ մեկնել Հայաստանից: Իմ ներկայացման մեջ փորձել եմ մեկ պլատֆորմի վրա ներկայացնել հայկական և եվրոպական մշակույթների ազդեցությունը»,- նշեց դերասան Վահրամ Զարյանը՝ Ֆրանսիայից:
«Փառատոնի բացման սկզբունքը հետևյալն է՝ փառատոնին մասնակից բոլոր թատերախմբերը հնարավորություն կունենան ներկայացնելու հատվածներ իրենց ներկայացումներից: Մեծ անոնսի պես մի բան կդառնա այն մասին, թե ինչ է սպասվում ողջ փառատոնի ընթացքում»,- հավելեց Ժ. Դադասյանը:
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44