Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր»,- խորհրդարանում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
Նա հայտնեց, որ պալատը, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն, որոնք կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը:
«Ընդհանուր հաստատված 25 հաշվեքննությունից ավարտված է 19-ը, 2-ը կասեցված է, իսկ 4-ի մասով հաշվեքննության աշխատանքները շարունակվում են։ Դրանք վերաբերում են Պաշտպանության նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայ-ռուսական համալսարանի և Դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական հաշվետվություններին:
«Բոլոր ուղղություններով կազմվել է հաշվետվության 108 արձանագրություն, որից 14-ը գաղտնի։ Դրանք ամբողջությամբ, համաձայն պալատի մասին օրենքի, ներկայացվել են հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին, որոնք էլ իրենց հերթին ներկայացրել են առարկություններ: Հաշվեքննության ընթացքում եղել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող կասկածներ և դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութեր ուղարկվել են գլխավոր դատախազություն»,- ասաց նա։
Յոլյանը մի քանի օրինակ ներկայացրեց։
Մասնավորապես նշեց, որ Քաղաքացիական ավիացիային յուրաքանչյուր տարի պետական բյուջեից միջոցներ է հատկացվում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին՝ ուսանող-օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար. ընկերությունը վարձակալել է «Diamond 40» տիպի օդանավ:
«2013-ից սկսած այդ օդանավի վարձակալության համար պետական ընկերությունը վճարել է 600 մլն դրամ, իսկ մինչև այդ օդանավը ընկերության կողմից ներմուծվել է 2013-ին՝ 86,2 մլն դրամ արժեքով: Ստացվում է այս տարիների ընթացում վարձավճարը 7 անգամ շատ է, քան օդանավի արժեքը»,- նշեց նա:
Անդրադառնալով սոցապահովությանը՝ նա հայտեց, որ տեղեկատվական բազաների, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, բնակչության պետական ռեգիստրի և այլ շտեմարանների տվյալների համադրումը վկայում է, որ կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացում առկա են խոշոր չափերի ռիսկեր՝ ավելի քան 15 մլրդ դրամի:
Ասածը հստակեցնելով՝ պալատի նախագահն ասաց. «Երկրից 12 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին կանխիկ եղանակով՝ 619.1 մլն դրամ, անկանխիկ եղանակով՝ 702.6 մլն դրամ: ՀՀ-ից 3-ից 9-ը ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 9 մլրդ դրամ, իսկ կանխիկ եղանակով՝ 4 մլրդ դրամ: Երկրից բացակայող և այլ անձին լիազորագրով այդ իրավասությունը չտված անձին կենսաթոշակի տրամադրումը ռիսկային է: 60 անձ էլ ստացել է 440 թաղման նպաստ՝ 90 մլն դրամ գումարի չափով»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01