ՀՀ Ազգային ժողովը, կողմ` 24, դեմ` 66, ձեռնպահ` 3 ձայներով, այսօր չի ընդունել ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Դեմ քվեարկածների հիմնական մասը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունում, նշվում է.
«Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում այս անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ, հաշվի առնելով, որ՝
Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից 07.03.2019թ. թիվ 207-Ա որոշմամբ.
Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում առաջին ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն.
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից՝ 95 կողմ ձայներով.
Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն:
Նախագծով, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, լուծվել էին նաև անվճար իրավաբանական օգնության հետ կապված որոշ խնդիրներ: Պետք է հիշեցնենք, որ կառավարությունը մի քանի տարի է, ինչ չի ավելացնում հանրային պաշտպանների քանակը՝ ի հակառակ յուրաքանչյուր տարի ավելացող գործերի թվի (որը պայմանավորված է նաև պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց ցանկը ընդլայնելու հանգամանքով):
Պետության ռեսուրսները խնայելու և արդյունավետ լուծում գտնելու նպատակից ելնելով, կառավարության հետ կազմվել էր հանրային պաշտպանի գրասենյակին օժանդակելու լրացուցիչ հարթակ, որը հանրային պաշտպանի գրասենյակի շարունակական աճող ծանրաբեռնվածությունը զսպելու էր և պետության համար անհամեմատ ավելի քիչ ծախսեր էր առաջացնելու: Մինչդեռ, որոշ պատգամավորներ, անտեսելով իրենց քաղաքական ուժի առաջնորդի ստորագրած որոշումը, հավանաբար Փաստաբանների պալատի նկատմամբ ունեցած իրենց անբարյացկամ վերաբերմունքով պայմանավորված, մյուս պատգամավորներին հորդորել են ձախողել կառավարության նախաձեռնությունը:
Հատկանշական է, որ մերժելու ենթակա խնդիր պարունակող օրինագիծը չպետք է անցներ այս փուլերով՝ (1) կառավարություն, (2) գլխադասային հանձնաժողովի առաջին քննարկում, (3)առաջին ընթերցում, (4) գլխադասային հանձնաժողովի երկրորդ քննարկում:
Այս պայմաններում, եթե ՀՀ կառավարությունը հրատապ չավելացնի հանրային պաշտպանների քանակը, ապա անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01