ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչու է դարձել իշխանությունների թիվ 1 թիրախը, ասաց. «Երևի իմ անցած ճանապարհը, անձնական վերաբերմունքն այդ ճանապարհի նկատմամբ, կարծում եմ՝ նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են, թե 2008 թվի մարտի մեկին հաջողության չեն հասել իմ պատճառով, մի շարք հանգամանքներ բերում է իրենց այն եզրակացության, որ ես ինչ-որ չափով վտանգ եմ ներկայացնում իրենց համար»: Քոչարյանի կարծիքով նաև Արցախի հանգամանքը ևս կա իրեն հետապնդելու համար, քանի որ, իր խոսքով, իր տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ցանկացել է Մեղրին հանձնել, նա ասաց. «Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում»,- ընդգծեց նա: Քոչարյանը կարծիք հայտնեց, որ այժմ իշխանությունները առաջնորդվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզով, ըստ որի՝ Արցախը բեռ է, իսկ այդ դեպքում «նույնիսկ ենթագիտակցորեն կմտածեն՝ ինչպես այդ բեռից ազատվել»։ Անդրադառնալով «դուխով» պայքարողներին՝ Քոչարյանը նշեց, որ մարդու ճակատին պետք է գրված լինի «դուխով», ոչ թե գլխարկին, դա նույնն է, որ ինչ-որ մեկը փողոց դուրս գա՝ գլխարկին գրված՝ «ես խելոք եմ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01