Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը՝ հայտարարելով, որ այսպիսով Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական ուղին մեկընդմիշտ փակվել է:
«Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նկատմամբ անօգուտ պատժամիջոցների սահմանումը մեկընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»,- Արտգործնախարարության խոսնակ Աբաս Մուսավիի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Նա ընդգծել է, որ Թրամփի՝ հուսահատության մեջ հայտնված վարչակազմը կործանում է աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված կայուն միջազգային մեխանիզմները:
Սպիտակ տան իր աշխատասենյակում պատժամիջոցների վերաբերյալ հրամանը ստորագրելու ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը մանրամասնել է, որ որոշման արդյունքում Խամենեին, նրա գրասենյակը և նրա հետ սերտ առնչություն ունեցող անձինք չեն կարողանա օգտվել առանցքային ֆինանսական ռեսուրսներից:
Թրամփի կողքին կանգնած ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հավելել է, որ պատժամիջոցների արդյունքում կսառեցվեն միլիարդավոր դոլարներ:
Պարբերականը հիշեցնում է, որ Թրամփը նոր պատժամիջոցներով թիրախավորել է ոչ միայն Խամենեիին, այլև այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ամերիկյան կողմը հայտարարել է, որ այս շաբաթ պատժամիջոցներ կսահմանվեն նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ:
Այնուհանդերձ՝ ոլորտի վերլուծաբանները կանխատեսում են, որ նոր պատժամիջոցների ազդեցությունը սահմանափակ կլինի:
«Իրանի նկատմամբ հայտարարված նոր պատժամիջոցները, կարելի է ասել, խորհրդանշական են»,-ասել է Ջարեթ Բլանկը՝ ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակիցը:
Նշենք, որ երկու պետությունների առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները:
Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել է իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55