ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն: Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մայիսի 31-ին քաղաքացուց՝ ծնված 1998 թվականին, հաղորդում է ստացվել այն մասին, որ նախորդ օրը Կոմիտաս պողոտայի կանգառներից մեկում իրեն դանակահարել են: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: 20-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1987 թվականին: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 32-ամյա բնակիչը Կոմիտաս պողոտայում գտնվող սուպերմարկետին հարակից կանգառում, ալկոհոլ օգտագործած վիճակում, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել կանգառում կանգնած աղջկա հասցեին, ինչի կապակցությամբ 20-ամյա երիտասարդը նրան դիտողություն է արել: 32-ամյա տղամարդը ցավագին է ընդունել երիտասարդի կողմից արված դիտողությունը և վերջինիս հայհոյել ու իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01