Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Թուրքիան պետք է գիտակցի Սիրիայի վերաբերյալ բանակցություններին քրդերի մասնակցության անհրաժեշտությունը։
Նա հավելել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը համապատասխանում է Անկարայի շահերին. «Մենք նախկինի նման կարծում ենք, որ սիրիական քրդերը պետք է անհապաղ հրավիրվեն բանակցությունների դահլիճ։
Թուրքիան պետք է հասկանա, որ քննարկումներին քրդերի միանալը կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման համար, որում Թուրքիան շահագրգռված է»։

