Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նա համապատասխան փաստաթութը տրամադրեց դատարանին։ Նշենք, որ նշված որոշմամբ ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությունից պահանջում է ապահովել, որ դիմումատուն ստանա անհրաժեշտ դեղորայք և բժշկական օգնություն՝ «Նաիրի» բժկական կենտրոնի կողմից 2019 թվականի հունիսի 3-ին տրված տեղեկանքին և 2019 թվականի հունիսի 11-ի թվագրությամբ բժշկական եզրակացությանը համապատասխան: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը լիահույս է, որ դիմումատուն կհամաձայնի ստանալ իր ընթացիկ առողջական վիճակին համապատասխան տրամադրվող բժշկական աջակցությունը: Եվրոպական դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:
10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44