Շատ ցավալի է, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ն ներկայացվում է որպես վնասով աշխատող կազմակերպություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը:
«Դահլիճում նստածներից ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ֆինանսական մուտքեր կարող են լինել այդ ԲԿ-ում, թե ինչ արժեքի է հասնում այդտեղ բժշկական սպասարկումը և շատ ցավալի է, որ բժշկական այդ հաստատությունը ներկայացվում է որպես վնասով աշխատող հաստատություն: Արդյոք այդտեղ աուդիտորական աշխատանքներ կատարվե՞լ են, եթե ոչ, ապա պետք է բոլոր բժշկական կենտրոններում անցկացվեն աուդիտներ:
Ես պահանջում եմ, որ քաղաքապետարանի վերահսկողության տակ գտնվող բոլոր հաստատություններում անցկացվեն աուդիտորական խորքային ստուգում: Իքնս լինելով բժիշկ շատ լավ տիրապետում եմ իրավիճակին»,-ասաց նա:
Նշենք, որ Երեւանի ավագանին հաստատեց Երևանի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների 2018 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը:
Խոսքը 58 ընկերությունների մասին է, որոնցից շահույթով են աշխատել միայն 48-ը:
Արձագանքելով ԲՀԿ-ականի խոսքին, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց, որ թվով 58 ընկերություններում որակյալ աուդիտի անցկացումը բավական թանկ հաճույք է. «Մենք բավարարվում ենք մեր ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքով: Խիստ բացառիկ դեպքերում հատուկ աուդիտ է իրականացվում: «Նորք Մարաշ» ԲԿ-ն դրանցից մեկն է եղել, որում անցկացվել է անկախ աուդիտ եւ որի արդյունքներով հաստատվել են այս վնասները: Վնասը կազմում է 321 մլն դրամ: Այս ընկերությունը գտնվում է ոչ բարվոք վիճակում, իսկ 2018-ը շարունակական վնասաբերության տարի է եղել: 321 մլն դրամը միայն 2018-ի վնասն է: Ընդհանուր վնասը շուրջ մեկ մլրդ դրամ է: 2019-ին վնասի չափը կնվազի, բայց շահույթ խոստանալ չենք կարող»:
Միքայել Մանրիկյանը չհամաձայնեց ասվածի հետ. «Այդ հիվանդանոցը բավականին լուրջ ներուժ ունեցող հիմնարկ է եւ կարող է լուրջ եկամուտներ ապահովել: Պետք է պարզել, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր են եղել, որ նման վիճակ է ստեղծվել»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01