Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100 ամյակին ընդառաջ լույս է տեսել արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանի՝ ՙԱնդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը՚ մենագրությունը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա սույն թվականի հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Հասցեն՝ Նալբանդյան 4/1:
Այս աշխատության հիմական նպատակն է լուսաբանել Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրը համարվող խոշոր վարպետի մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունը և ցույց տալ Անդրանիկ Քոչարի (1919-1984 թթ.) նշանակալի դերը հայ լուսանկարչության զարգացման ասպարեզում: Խնդրո առարկա մենագրությունը Գայանե Առաքելյանի մեկ տասնամյակից ավելին տևած մանրամասն հետազոտությունների արդյունքն ու հանրագումարն է: Դրա վկայությունն են Անդրանիկ Քոչարի արվեստին նվիրված նրա թեկնածուական ատենախոսությունը, ինչպես նաև լուսանկարչի մասին պատմող մի շարք զեկուցումներ և գիտական հոդվածներ:
Առաքելյանի մենագրության լույս ընծայումը համընկնում է 2019 թ. Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա և լուսանկարչության գյուտի 180-ամյա հոբելյաններին: Այն մի յուրահատուկ հարգանքի տուրք է մեծ լուսանկարչի և նրա կերտած ստեղծագործությունների նկատմամբ: Ինչպես հեղինակն է նշում. «Այս գիրքը Քոչարի լուսանկարչական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու առաջին փորձն է, ուր լուսաբանվում են արվեստագետի՝ հնարավորինս լիարժեք հավաքածուն, նրա նախընտրած աշխատաոճը, ստեղծագործության գեղարվեստական լեզուն»:
Մենագրությունը բաղկացած է արվեստաբան Մարտին Միքայելյանի ներածական խոսքից, առաջաբանից, հայ լուսանկարչական ավանդույթները և Անդրանիկ Քոչարի արվեստի ակունքները, ինչպես նաև վերջինիս ստեղծագործության ժանրերը, նրանց գեղարվեստական լեզուն ներկայացնող երկու մեծ գլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից և ծանոթագրություններից: Օտար ընթերցողներին Ա. Քոչարի ստեղծագործության մասին պատկերացում են տալիս անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, վրացերեն լեզուներով ներածությունները:
Հայ լուսանկարչության պատմության մեջ Քոչարի արվեստով նոր էջ բացվեց: Նա կարևոր դերակատարություն ունեցավ Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության դպրոցի ստեղծման գործում: Հավաքելով աշխարհի հայ լուսանկարիչների կենսագրությունները, կնիքներն ու աշխատանքները, նա առաջին անգամ ամբողջացրեց հայ լուսանկարչության պատմությունը: Անդրանիկ Քոչարի ժառանգությունը, որ ստեղծվել է XX դարի երկրորդ կեսին և բաղկացած է մարդկային կյանքի արժեքավոր պահերից, պատմության մաս է կազմում՝ մեզ ներկայացնելով այդ ժամանակաշրջանի շոշափելի ներկայությունը: Կատարվել է գնահատելի ու շնորհակալ գործ, ընթերցողի սեղանին է դրվել վաղուց սպասված, անհրաժեշտ մի գիրք՝ հասցեագրված ոչ միայն մասնագետներին՝ լուսանկարիչներին, արվեստաբաններին և լուսանկարչության պատմաբաններին, այլև գեղարվեստական բուհերի և համալսարանների ուսանողներին, արվեստասեր հանրությանը: Այս առումով Գ. Առաքելյանի մենագրությունը լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ստեղծագործությունների քննությունն ընդգրկող առաջին ընդհանրացնող, համապարփակ աշխատությունն է, որը հուսալի հիմք է այդ ուղղությամբ հետագա՝ առավել մանրախույզ պրպտումների համար:
17:58
17:44
17:33
17:15
16:55
15:37
15:22
15:04
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18