«Սիրելիներից մի բաժանվեք» այդպես է կոչվում Ալեքսանդր Վոլոդինի գործը, որը հուլիսի 4 և 5-ին կցուցադրվի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով: «Սա իմ առաջին աշխատանքն է Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Հրավեր ստացա թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանից ու սիրով ընդունեցի այն: Անչափ շնորհակալ եմ պարոն Ղազանչյանին վստահության համար: Նա ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ, աշխատել և սիրել մի նոր հիանալի թատերախումբ` իր տաղանդավոր դերասաններով։ Ի դեպ, պետք է խոստովանեմ, որ վերջին անգամ հայերենով ներկայացում բեմադրել էի ուսանողական տարիներին: Ուստիև ստացվում է, որ սա իմ առաջին հայալեզու բեմադրությունն է»։ Խոսելով գործի մասին` Ն. Գրիգորյանն ընդգծում է, որ Ա. Վոլոդինի գործը շատ հուզիչ է: «Պիեսի ընտրության հարցը երկար ենք քննարկել պարոն Ղազանչյանի հետ: Այն պետք է համապատասխաներ թատրոնի ձևաչափին: Պետք է լիներ և երաժշտական, և կոմեդիայի տարրերով... Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Վոլոդինի այս գործին, որը, կարծում եմ, շատ մարդկային է, հուզիչ … Ու, թեև, այն ավելի շատ խորհրդային շրջանում ապրող ռուս զույգերի կյանքն է նկարագրում, այնուամենայնիվ, այն խնդիրները, որոնք ծագում են նրանց հարաբերությունների մեջ, շատ մոտ են նաև մեր իրականությանը: Ցավոք սրտի, այսօր շատ զույգեր են բաժանվում, երիտասարդները, այսպես ասած, կոտոշավոր են, և ոչ ոք չի ուզում զիջել մեկը մյուսին, ինչի արդյունքում կորցնում են այն, ինչ պետք է երկու ձեռքով պինդ պահել: Խոսքը ամենակարևոր ու թանկ զգացմունքի մասին է` սիրո… Աշխատելով այս գործի վրա, հիշեցի հորս խոսքերը` բոլոր բեմադրություններում կյանքիցս փոքր մասնիկ եմ դնում։ Այստեղ ինքս էլ եմ զուգահեռներ տարել, նմանեցրել, միացրել... Նման իրավիճակներ բոլորիս կյանքում էլ կարող են լինել…»,- ասում է բեմադրիչն ու հորդորում` նման իրավիճակներում պետք է խելացի լինել. կորցնելու վտանգ կա… Բեմադրիչը նշում է, որ իրեն շատ հաճելի էր աշխատել պարոնյանցիների հետ: «Այս ներկայացման մեջ գրեթե ողջ թատրոնի կազմն է զբաղված: Պետք է ասեմ, որ նրանց հետ շատ հետաքրքիր էր աշխատել. բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են: Ներկայացման բեմանկարչությունն իրականացրել է Լուսինե Կարապետյանը, պարերը` Նաիրա Հովհաննիսյանը», - եզրափակել է բեմադրիչը:

10:56
10:42
10:28
09:49
09:28
09:02
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44