ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է դպրոց և ծանոթացել դպրոցում ներկա դրությամբ գործող ուսումնական ճամբարին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ուսումնական ճամբարն իրականացվում է Ուսումնական ամառ նախագծի շրջանակում: Աշոտ Բլեյանը տիկին Հակոբյանին ներկայացրել է այն նորամուծություններն ու փոփոխությունները, որոնք մշտապես արվում են դպրոցում:
Նա ներկայացրել է կրթահամալիրում 2019թ., 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող-զարգացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթը։ Ըստ այդ փաթեթի՝ կրթահամալիրը յոթ ուղղությամբ գործունեություն է ծավալելու: Դրանք են՝ հեղինակային կրթական բաց ցանց, Արատեսի դպրական կենտրոն, Խաղողի և գինու դպրոց, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, Հնգամարտի դպրոց Ուսումնական ագարակում, ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ, կրթական պարտեզ բնակելի արվարձանում:
Աննա Հակոբյանը շրջել է կրթահամալիրով, ծանոթացել եղած ու իրականացվող աշխատանքներին, շփվել ուսումնական ճամբար այցելած երեխաների հետ: Աշոտ Բլեյանը ներկայացրել է այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կրթահամալիրի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես օրվա ընթացքում աշակերտների՝ դպրոցից դպրոց անվտանգ և հարմար տեղաշարժին և կրթական պարտեզի իրականացմանը՝ որպես այդ խնդիրների լուծում: Ի պատասխան տիկին Հակոբյանն արտահայտել է իր զարմանքն առ այն, որ կրթական նորամուծությունները կարող են խոչընդոտվել քաղաքային իշխանությունների կողմից:
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
10:13
09:45
09:22
09:02
17:53
17:36
17:13
10:03
17:47
17:34
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01