Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցրերի բաժնի նախաձեռնությամբ, Գյումրիում մեկնարկեց «Արթ Շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնն անցկացվում է առաջին անգամ՝ դասականը տարածելու գաղափարի շուրջ համախմբելով Գյումրիում գործող բոլոր երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաեւ Հայորդաց տան, երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժիշտ կատարողներին ու խմբերին: Միջոցառումը հարթակ է երիտասարդ ու սկսնակ արտիստների համար: Փառատոնին մասնակցում է ավելի քան 200 սկսնակ արվեստագետ:
«Գյումրին նաև դասական երաժշտության քաղաք է ու չէր կարող մշակութային մայրաքաղաքը չունենալ դասական երաժշտության փառատոն ու նման փառատոնի բացը կար: «Արթ Շաբաթ»-ը համագործակցության յուրատեսակ ձեւաչափ է, որը նպատակ ունի մի կողմից բացահայտելու դասական արվեստի նոր անուններին ու վերջիններիս տրամադրել ինքնաներկայացման ևս մեկ հարթակ, մյուս կողմից նպաստելու դասական երաժշտության հանրահռչակմանը: Փառատոնը մրցութային չէ: Փառատոնի միակ չափորոշիչը բարձրորակ դասական երաժշտության հնչեցումն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ մինչ փառատոնի մեկնարկը լսումներ են եղել բոլոր երաժշտական դպրոցներում, հաշվի է առնվել մասնագետների կարծիքը: «Սա նաև յուրօրինակ ստուգատես է երաժշտական ու ուսումնական հաստատությունների համար»,-հավելեց պատասխանատուն:
«Արթ Շաբաթ» փառատոնի շրջանակներում հունիսի 24-ից 30-ը դասական արվեստի սիրահարների մուտքը քաղաքի դահլիճներ ազատ է:
Արմենուհի Մխոյան
17:58
17:44
17:33
17:15
16:55
15:37
15:22
15:04
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18