Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ վճիռների կատարման եւ բարեկամական կարգավորման պայմանների վերահսկողության կանոնների 9-րդ կանոնի շրջանակներում ներկայացվող հատուկ դիրքորոշումների վերաբերյալ քննարկում:
«Ես կարեւորում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, դրանցում արձանագրված խախտումները հետագայում բացառելու եւ անհրաժեշտ օրենսդրական եւ գործնական փոփոխություններ իրականացնելու նպատակով հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու գործընթացի շարունակական բնույթը: Այդ գործընթացում մենք շարունակելու ենք համագործակցությունը ինչպես Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ՀՀ քաղաքացիական հասարակության հետ»,- Եվրոպայի խորհրդի եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կազմակերպած քննարկման ժամանակ բացման խոսքում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ստորաբաժանման ղեկավար Պավլո Պուշկարը, նույն ստորաբաժանման իրավաբան Վահե Դեմիրճյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցը, քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են Պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համատեղ դիրքորոշում մշակելու եւ ներկայացնելու անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում ներկայացվող հատուկ դիրքորոշումները պատշաճ կազմելու նպատակով հրատարկված համապատասխան ձեռնարկը թարգմանել հայերեն եւ կազմակերպել հատուկ դասընթաց:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության պատմության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշում, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերյալ վճռի կատարման հետ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55