Այսօր կառավարության նիստին՝ մինչ օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վիճակագրական կոմիտեի ներկայացրած այս ամսվա ցուցանիշները: «Մենք շարունակում ենք գտնվել, բարեբախտաբար, տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում և մայիսին արձանագրել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց առավել կարևոր է բովանդակությունը, որը ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը»,-ասաց նա:
Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանման ցուցանիշը աճել է 15 տոկոս, իսկ հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա հունվար-մայիսի ամիսների համեմատ աճել է 0,1 տոկոս: «Սա նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակում որոշակի մտահոգություններ կային՝ արտահանման հետ կապված, հիմա դրանք փարատված են և այս տարվա արդյունքներով կունենանք շոշափելի աճ»-ասաց նա:
Վարչապետը կարևորեց, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություններ են տեղի ունեցել և մշակվող արդյունաբերության աճը եղել է 1,8 տոկոս, իսկ հանքահումքային արտահանումը նվազել է:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանուր արտահանման մեջ դեռևս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիական ապրանքների արտահանումը, բայց առաջին հինգ ամիսների ընթացքում այս ոլորտը բավականին մեծ աճ է արձանագրել՝ 29,5 տոկոս: «Ես ուզում եմ արձանագրել, թե այս թվերը ինչով են կարևոր: Կարևոր են, որ ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները»,-ասաց նա և հիշեցրեց, որ իրենք ասում էին, որ տնտեսական համակարգում տեղի է ունենում փոփոխություններ:
Նա կարևորեց, որ գործարար համայնքը կառավարության քաղաքական մեսիջներն ընկալել է: «Երկու օր առաջ քննարկում ունեցանք և արձանագրեցինք, որ կարևոր է՝ այս մեսիջները ընկալվեն նաև պետական կառավարման համակարգում: Պետական կառավարման համակարգը նույնպես պետք է աշխատի այն տրամաբանությամբ, ինչ հուշում է տնտեսական ակտիվության ցուցանիշը»,-ասաց նա և նշեց, որ կան որոշակի ազդանշաններ, որ այդ համակարգի կողմից այդ ազդակները ոչ ամբողջությամբ են մարսված: Վարչապետը նշեց, որ խոսքը բոլոր ոլորտներին է վերաբերում՝ օրենսդիր, դատական:
Վարչապետը արձանագրեց նաև, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում շոշափելի շարժ է եղել ունեցել և բուսական, կենդանական ծագման արտադրանքի արտահանումն աճել է նախորդ տարվա համեմատ 11,8 տոկոսով: Նա նշեց, որ լոլիկի արտահանումը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ վարունգինը՝ հինգ անգամ:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44