Այն, որ երթևեկության արագությունը մեզ մոտ ավելի բարձր է, քան եվրոպական երկրներում, իրոք այդպես է, բայց պետք է հասկանալ, թե որոնք են դրա պատճառները. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Իհարկե, որևիցե մեկը կասկածի տակ չի դնում, որ եթե երթևեկությունը լինի ավելի դանդաղ, մահացությունը կլինի ավելի քիչ, բայց միաժամանակ երթևեկության արագության շատ նվազեցումը կբերի այլ խնդիրների: Եթե ընդհանրապես մեքենաները արգելենք, բնականաբար, ավտովթարներ չեն լինի, բայց դա չի նշանակում չէ՞, որ պետք է արգելել»,- ասաց նա:
Ըստ Իոաննիսյանի՝ հարցը այն է, թե որն է ողջամիտ արագության բալանսը, որով կապահովվի թե՛ անվտանգությունը, թե՛ մարդկանց ողջամիտ արագությամբ շարժվելու իրավունքը:
Իոաննիսյանը շեշտեց՝ երթևեկության անվտանգությունը երեք հիմնական բաղադրիչ ունի: Առաջին բաղադրիչը, նրա խոսքով, երթևեկության մասնակիցներն են՝ բանիմաց, գիտակից վարորդներ, որոնք պետք է նորմալ վարել իմանան, հետիոտները, որոնք պետք է իմանան իրենց պարտականությունները, որոնք պետք է իմանան ինչպես վարվել, որ չխաթարեն անվտանգությունը:
«2-րդ բաղադրիչը անվտանգության միջոցներն են: Հայաստանում խնդիրները բազմաթիվ են՝ չափից ավել բարձրացված լուսարձակների մեջ են խնդիրները, երբ դիմացի վարորդին «քոռացնում» են, անգամ եթե հեռահար լույս չի միացված, առջևի կողային ապակիների մգեցվածությունը, որին ոստիկանությունը չի հետևում, ինչի արդյունքում վարորդները մութ ժամերին հայելիները չեն տեսնում, հաճախ ապամոնտաժված ամրագոտիները ավտոմեքենաների, արգելակման կոճղակները հաճախ պահանջներին չբավարարող են և այլն:
3-րդ բաղադրիչը ինֆրաստրուկտուրան է՝ ճանապարհներ, նշաններ, գծանշումներ, լուսացույցներ: Այստեղ էլ մենք բավականին խնդիրներ ունենք: Ես հիմա կարող եմ ժամերով խնդիրներն ասել և անգամ այս պարագայում ես ամբողջ պատկերը միևնույնն է չեմ ներկայացնի՝ շատ են»,- շեշտեց նա և հավելեց, որ չի առարկում, որ արագության նվազեցումը մահացությունը կնվազեցնի, բայց խնդիրների լուծումը պետք է համակարգային լինի:
«Ես պարզ օրինակ բերեմ: Հետազոտություններ կան, որ հետևեի ուղևորների ամրագոտիների ամրակապելու դեպքում մահացության հավանականությունը պակասում է մոտ 40-45 տոկոսով: Հայաստանում ե՞րբ ենք վերջին անգամ տեսել հետևի նստարանին նստած ուղևորը ամրակապված լինի: Այսինքն՝ շատ հարցեր կան, որոնց լուծումը իրոք պետք է կոմպլեքսային լինի»,- նշեց նա:
Նա նշեց, որ խնդրի մասին խոսել է քաղաքապետի հետ, կոռեկտ չի լինի մանրամասներ ներկայացնի, բայց նկատեց, որ պատկերացումները լիարժեք են բոլորի մոտ, այդ թվում՝ նաև քաղաքապետի, որ խնդիրը համակարգային է: «Այսինքն՝ պետք է ամբողջությամբ հասկանալ ուսումնասիրել ու բացահայտել, որտեղ են ռիսկերը և ինչպես դրանց դեմ պայքարել»,-ասաց Իոաննիսյանը և նշեց, որ քաղաքապետի հետ մեծապես համաձայն է:
Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանում հարցուպատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ Երևանը այսօր բավականին վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, այլ նաև վարորդի համար: «Եթե մենք պատրաստ ենք դրան, ապա՝ այո՛, 60 կմ/ժ-ն պետք է իջնի 50 կմ/ժ, և շատ եվրոպական քաղաքներում 50 կմ/ժ-ն է նորմալ, ոչ թե 60-ը»,- ասել էր Մարությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01