«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը այսօր քննարկվում էր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիմնական զեկուցող Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտնեց, որ ներկայացված փաթեթում երեք հիմնական փոփոխություն է առաջարկվում։ «Առաջին և ամենակարևորը, որի պատճառով հրատապությունը ֆիքսել է, օրենքի փոփոխության արդյունքնում անշարժ գույքի պետական ռեգիստրի աշխատանքներում այսուհետև վերանում է կնիքի պահանջը: Այսինքն՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնք տրամադրում է Անշարժ գույքի պետական ռեգիստրը, դրանք են՝ սեփականության վկայականները, միասնական տեղեկանքները և այլ տեղեկատվության տեսակները, դրանց իսկությունը հաստատվելու է ոչ թե կնիքով, այլ առցանց տարբերակով: Այսինքն՝ յուրաքանչյուր փաստաթուղթ գեներացնելու է կոդ, այդ կոդով քաղաքացին և ցանկացած անձ կարող է մեր կայքի էլեկտրոնային բլոկում՝ e-cadastre-ում ճշտել դրա իսկությունը և օգտագործել»,- ներկայացրեց Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ կադաստրի կոմիտե բոլոր երկու այցերը փոխարինվելու են մեկով, և եթե անշարժ գույքի գրանցման խնդիր չի առաջանում, այլ տեղեկատվության հարցում է, ընդհանրապես անհարժեշտություն չկա այցելել կոմիտե: Ստացվում է՝ առանց այցելության կարող են ստանալ բոլոր ծառայությունները, բացառությամբ գույքի գրանցման և օտարման դեպքերի։ «Երկրորդ փոփոխությունը հետևյալն է՝ այն անձինք, ովքեր ունեն հին նմուշի վկայականներ, այսինքն՝ բացովի և բազմաէջ վկայականներ, նրանց չէր տրամադրվում նոր տիպի վկայական: Հիմա արդեն բոլորին տրվելու է նոր առցանց վկայական, և կամաց-կամաց հանվելու են հին նմուշի վկայականները։ Իսկ երրորդ փոփոխությունը՝ մարմնի անվանումից հանվում է «անշարժ գույք» բառը և փոփոխության ընդունվելուց հետո կոչվելու է Կադաստրի կոմիտե»,- նշեց կոմիտեի ղեկավարը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01