Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության՝ Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողություն արդյունքում հրապարակված տեսանյութը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց եւ թերի մակնշմամբ սննդամթերքներ: Ժամկետանց Թխվածքաբլիթ «Աստղաբույլ»՝ 650գր, եփած խոզապուխտ «Գանձասար»՝ 1կգ, սիրողական եփած երշիկ «Աթենք»՝ 200գր, եփած երշիկ մորտադելա «Աթենք»՝ 770գր, նրբերշիկ «Գանձասար»՝ 1 տուփ, նրբերշիկ Չիկագո «Բիելլա»՝ 1 հատ, նրբերշիկ հատուկ «Ցարսկի Պրոդուկտ»՝ 7 տուփ, եփած երշիկ սիրողական «Աթենք»՝ 2 տուփ, եփած երշիկ սիրողական «Ցարսկի Պրոդուկտ»՝ 3 հատ, ալյուր եգիպտացորենի «Կուբանսկայա Մատուշկա»՝ 3 կգ, կրեկեր ծովի աղով՝ 1 տուփ, լուծվող սուրճ «Լոռ»՝ 2 տուփ, կոնֆետ «Ռաֆաելլո»՝ 2 հատ, պահածոյացված սարդինայի ֆիլե՝ 1 տուփ, արգանակ «Գալինա Բլանկա»՝ 147 հատ, շոկոլադե հավաքածու «Ֆեռռերո Ռոշեր»՝ 1 տուփ: Թերի մակնշմամբ Պանիր լոռի 2,5 կգ, «Աֆտաբ» հալած յուղ 1.7 կգ, լազանիա 5 տուփ, քաբաբի խճողակ 4 կգ: Ժամկետնանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, տրվել է մակնշման խախտումները վերացնելու կարգադրագիր: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է թեժ գծի հեռախոսահամարները՝ 010 206040 կամ 012 906090, եւ հորդորում ահազանգել իրացման եւ հանրային սննդի կետերում ցանկացած բնույթի՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, ժամկետանցության եւ այլ, խախտումներ նկատելու դեպքում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01