Հատուկ հանձնաժողովը դեռ չէր հասցրել ամփոփել հունիսի 24-ին Շիրակի մարզում տեղացած կարկուտի վնասները, երբ վրա հասավ նորը:
Հունիսի 26-ին նորից կարկտահարություն է եղել Շիրակի մարզում: Այս անգամ տուժել են հիմնականում մարզի Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանների գյուղական համայնքները:
20 րոպե տևած կարկուտը վնասել է 14 գյուղերի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։ Թեև դեռ վաղ է խոսել վնասի չափերից, բայց որոշ համայնքներում արդեն ակնհայտ է ՝ բնության տարերքն ավերել է ամեն ինչ:
Ահազանգից անմիջապես հետո, տուժած գյուղեր այցելած մարզային գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը վստահեցնում է՝ տուժած գյուղերից շատերում վնասը մեծ է: «Շիրակում օրինակ ահավոր է առաջին հայացքից, բայց ստույգ միայն կկարողանաք ասել ուսումնասիրությունից հետո»:
Խոսելով նախորդ կարկտահարության վնասի մասին՝ պատասխանատուն փաստեց. «Դեռ ամբողջական պատկեր չունենք, բայց արդեն հստակ է՝ 30-100 տոկոս վնաս գրանցվել է: Աղետի պատճառած վնասը տարբեր գյուղերում տարբեր է: Հունիսի 24-ին կարկտահարության պատճառով ամենաշատը՝ մոտ 100 տոկոս, վնաս կրել են Սարատակ, Հոռում, Լուսակերտ, Բենյամին գյուղերը, իսկ այս անգամ ամենաշատը Շիրակն է տուժել: Այստեղ կարկուտը գետնին է հավասարեցրել գրեթե բոլոր մշակաբույսերը»,-պատմում է Մովսես Մանուկյանը:
Հավելենք, վաղվանից նոր հանձնաժողով կձևավորվի ու ուսումնասիրություններ կկատարի նոր գյուղերում: Սա այս ամսվա կարկտահարության երրորդ դեպքն է Շիրակում: Միայն հունիսի 4-ին գրանցված կարկտահարության ժամանակ տուժել էր 2060 հա տարածք՝ պատճառելով 560 մլն դրամի վնաս: Գրեթե նույն վնասը կանխատեսվում է հունիսի 24-ի կարկտահարությունից, իսկ հունիսի 27-ին ավելի շատ՝ տարածքն ավելի մեծ է Շիրակից մինչև Գեղանիստ:
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15