«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանն էս նեղ մաջալին պատրաստվում է մեծ քանակով ու բավականին թանկ աղբամաններ ու նստարաններ գնել։ Իսկ Երեւանի ավագանու նախորդ ընտրարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Կասկածելի գներով են ձեռք բերում, պետք է նայենք՝ որքանով են այդ գները տրամաբանական. ասենք` էս նստարանի ամեն մի հատի համար վճարվում է 160 հազար դրամ, չեմ կարծում՝ էդ նստարանն էդքան արժենա, ավելորդ ճոխություն է»: Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ կատարվե՞լ է արդեն 500 թանկարժեք նստարանների գնումը։ «Գնումը հայտարարվել է, մրցույթը շահողն արդեն կա»: Ո՞վ է։ «Նույն այն կազմակերպությունը, որը շահել էր նաեւ նախկինում»: Տարոնի «վա՞խտ»։ «Այո, ընդ որում՝ վերջինս ներկայացրել է նույն գինը` 160 հազար դրամ, ինչի առնչությամբ, այո, ժամանակին քաղաքապետի մեր թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խիստ կասկածելի են։ Ի դեպ, գնման տեխնիկական բնութագրերն այսօր եւս նույնն են»: Պատճառը ո՞րն է։ «Կարծում եմ՝ քաղաքապետի կողմից առանց լրացուցիչ ուսումնասիրության է մրցույթը հայտարարվել։ Քաղաքապետը կա՛մ պետք է հիմնավորի, ասի` դա նորմալ գին է, ինչը նշանակում է` Փաշինյանը սխալ էր, կա՛մ բացատրի, թե ինչպես դա տեղի ունեցավ, եւ ինչու նույն կազմակերպությունը նաեւ այսօր «հաղթեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34