Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության և «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ՛՛Ավելուկի փառատոնը՛՛ տեղի կունենա սույն թվականի հունիսի 29-ին, ժամը 12:00-ին, Վարդենիկ գյուղի զբոսայգում (Բանավան թաղամաս)։
Փառատոնը նախաձեռնվել է Գեղարքունիքի զբոսաշրջային ռեսուրսները բացահայտելու, մարզում օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական, իրադարձային, մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։
Այս խորհրդանշական միջոցառման շրջանակում ցանկացողները կմասնակցեն ավելուկի ամենաերկար հյուսքը գործելու ընթացքին՝ սեփական ձեռքերով հյուսելով այն։ Աշխարհի ամենարեկար ավելուկի հյուսքը կգրանցվի «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում:
Ավելուկի փառատոնի պատվավոր հյուրերն են ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հիմնադիր Աննա Հակոբյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչները:
Փառատոնի շրջանակներում նախատեսված է յուրօրինակ ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ Վարդենիկի, շրջակա համայքների և ՀՀ այլ բնակավայրերի ձեռներեցները հատուկ տաղավարներում կներկայացնեն իրենց կողմից արտադրված գյուղմթերքը, միջոցառման մասնակիցներին կծանոթացնեն իրենց գործունեությանը։
Ավելուկի փառատոնը կձևավորի նաև իր համեղ ավանդույթները՝ մեկնարկելով մեծ կաթսայի մեջ պատրաստվող ավելուկով անուշահամ ապուրի համտես-հյուրասիրությամբ, այցելուները նաև հնարավորություն կունենան ճաշակելու Գեղարքունիքի մարզի ավանդական համեղագույն ուտեստները՝ բոլորին հայտնի Գավառի փախլավան, Վարդենիկի կանեփով քյուֆթան և սարերի ուտելի բույսերը։
Միջոցառումն ուղեկցվելու է ուրախ ազգագրական երաժշտությամբ՝ փառատոնի հատուկ հյուրերն են Ներսիկ Իսպիրյանը և «Գաթա» բենդը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01