Ցանկանում եմ կոչ անել կառավարության անդամներին հարգանքով վերաբերվել խորհրդարանին եւ պատգամավորներին։ Այս մասին ՀՀ Ազգային ժոողվի արտահերթ նիստում, խորհրդարանի 24-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու քվեարկությունից առաջ, հունիսի 28-ին ասաց խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա, մասնավորապես, անդրադարձավ խորհրդարանի եւ կառավարության աշխատանքի ռեժիմի հարցին, քանի որ, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, կառավարությունից խորհրդարանականների քննարկմանն է ներկայացվել մի քանի ծավալուն օրենսդրական փաթեթ, որոնց քննարկման եւ ուսումնասիրման համար նրանք ընդամենը 2-3 օր ունեն։ «Կան դեպքեր, երբ օրինագիծը 1,5 ամիս մնում է կառավարությունում, եւ հաստատումից հետո գալիս խորհրդարան։ Ես ձեզ խնդրում եմ, խորհրդարանին մի փոքր ավելի հարգանքով վերաբերվեք, քանի որ առանց պատշաճ քննարկման այս կամ այն օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր հետեւանքների, քան դրանց ուշացած քննարկումն ու հաստատումը»,- դժգոհել է հանձնաժողովի նախագահը։ Պատգամավորը նշել է, որ իրենց ավելի շատ ժամանակ է հարկավոր օրինագծերի քննարկման համար, քանի որ շնորհիվ դրա՝ իրենք կկարողանան ինչպես հարկն է որոշել ինչպես բոլոր առկա ռիսկերը, այնպես էլ դրական ասպեկտները։ «Ես նաեւ խոստանում եմ, որ ապագայում, արդեն աշնանային նստաշրջանից հետո, անկախ այն բանից, թե որքան շտապ կլինի այս կամ այն օրինագիծը, եթե այն չներկայացվի Ազգային ժողով ժամանակին, ես անձամբ գործընկերներիս կոչ կանեմ արգելափակել ձեր առաջարկած օրինագիծը»,- ասել է Թունյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01