Արմավիրի մարզում, հունիսի 27-ին, վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարություն է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23։00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 25-ամյա Վրեժ Խ.-ն է։ Մինչ բժիշկները բժշկական օգնություն էին ցուցաբերում դանակահարվածին, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շահումյան գյուղի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Վրեժ Խ.-ի, նույն գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Վահագն Խ.-ի, 23-ամյա Վահրամ Խ.-ի, 24-ամյա Վահան Բ.-ի եւ Այգեշատ գյուղի բնակիչ 19-ամյա Վահե Խ.-ի միջեւ, որի ժամանակ Վահե Խ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Վրեժ Խ.-ի կրծքավանդակին։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են նաեւ կռվի բոլոր մասնակիցներին եւ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու համար։ Դանակահարվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44