Առաջին փուլում մենք պետք է պարզենք սպասարկումների սակագների մեթոդաբանությունը ռոումինգի չեղարկման դեպքում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե երբ կարող է չեղարկվել ռոումինգը Եվրասիական տնտեսական միությունում։ «Մենք դիմել ենք Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին՝ այս հարցը պարզելու խնդրանքով, որպեսզի նման անռոումինգ ռեժիմ, ինչպես Ռուսաստանում, ստեղծվի եվրասիական տարածքում։ Հիմա մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են հինգ երկրների տարածքում, որպեսզի նրանք Ռուսաստանի Դաշնության օրինակով համաձայնության գան եւ չեղարկեն ռոումինգը Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Մեր եվրոպացի գործընկերները հանել են ռոումինգի վճարը ԵՄ երկրների տարածքում՝ դա կարեւոր քայլ համարելով առանց սահմանի դիջիթալ տարածքի ստեղծման ճանապարհին։ Առաջին փուլում մենք պետք է որոշենք սպասարկումների սակագների մեթոդաբանությունը ռոումինգը չեղարկելու դեպքում, բիզնեսի երկխոսություն վարենք ազգային կառավարությունների հետ, որովհետեւ ակնհայտ է, որ բիզնեսն ինչ-որ տեղ կընդդիմանա, որպեսզի չկորցնի իր եկամուտները։ Մենք արդեն նախաձեռնել ենք այդ երկխոսությունը, հիմա մենք բանակցում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Կա փոխադարձ ընկալում։ Պետք է նշել, որ շնորհիվ հանձնաժողովի իրականացրած աշխատանքի՝ ռոումինգի արժեքն արդեն մի քանի անգամ կրճատվել է Եվրասիական միության տարածքում։ Դա նույնպես էական առաջընթաց է։ Հիմա մենք պետք է օպերատորներին նստեցնենք բանակցությունների սեղանին, որպեսզի մշակվի համաձայնեցված որոշում ռոումինգի չեղարկման համար»,- նշել է նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01